Առաջին կոնֆետները հայտնվել են մոտավորապես 3000 տարի առաջ Հին Եգիպտոսում և այդ ժամանակից ի վեր համարվում են շատերի սիրելի քաղցրավենիքը: Հատուկ քաղցրակերների համար մենք հավաքել ենք այդ քաղցրավենիքի մասին ամենահետաքրքիր փաստերը:
16-րդ դարում Եվրոպայում իսկական շոկոլադամոլություն է տարածվում: Բայց գտնվում էին մարդիկ, ովքեր շոկոլադին կախարդական հատկություններ էին վերագրում և վախենում էին նույնիսկ դիպչել դրան:
Գերմանացի հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ կոկոսային միջուկով կոնֆետներ նախընտրողները ստեղծագործող անհատներ են, ընկույզային միջուկով նախընտրողները՝ ամաչկոտ, բալից պատրաստված միջուկով նախընտրողները՝ վճռական և սկզբունքային, ելակից պատրաստված միջուկով նախընտրողները՝ անուղղելի ռոմանտիկներ:
Ռուսաստանում 19-րդ դարում կոնֆետները տրվում էին անվանի երեկույթների ժամանակ միայն հարուստ տներում, քանի որ այդ ժամանակ ռուսական հրուշակեղենի արտադրամասեր չկային: Կոնֆետներն առաքվում էին պատվերով յուրաքանչյուր երեկույթի համար:
Շվեյցարիայում և Գերմանիայում ամենահայտնի կոնֆետը պրալինեն է: Դրանք տապակած ընկուզեղենը շաքարավազի հետ խառնած միջուկով կոնֆետներն են: Կոնֆետների այս տեսակը ստեղծել է Ժան Հեաուսը 1663 թվականին:
"Gummi Bear Factory" հրուշակեղենի արտադրամասի աշխատակիցները պատրաստել են 633 կգ քաշով աշխարհի ամենամեծ կոնֆետը: Քաղցրավենիքը պատրաստվել է արջի տեսքով, ունեցել է 1.68 մ բարձրություն: Կոնֆետի պատրաստման համար պատվիրվել է հատուկ կաղապար, որի քաշը կազմել է 4 տոննա:
Չուպա-չուպսը անկշռության պայմաններում գտնվող միակ կոնֆետն է: 1995 թվականին "Միր" կայանի տիեզերագնացները խնդրել են իրենց կոնֆետ ուղարկել: Երկրի վրա՝ թռիչքների կառավարման կենտրոնում ընդունվել է որոշում, որ անկշռության պայմաններում ամենաապահով կոնֆետը չուպա-չուպսն է:
Ֆինլանդիայում կան գարեջրի հետ ուտելու համար նախատեսված աղի կոնֆետներ: Ֆինները աշխարհին զարմացրել են նաև նավթի համ ունեցող թթու միջուկով կոնֆետներով: