22.12.2012

Copy-Paste: Սիլվա Հակոբյանը` պլագիատի զոհ

Սիրելի՛ ընթերցող, այս խորագրի տակ մենք քեզ պարբերաբար ներկայացնում էինք հայրենական արտադրության աստղերի այն "աշխատանքները", որոնք այս կամ այն չափով կրկնօրինակում էին արտասահմանյան հայտնիներին: Իսկ այսօր ներկայացնելու ենք լրիվ հակառակը, երբ մեր կատարողներն են դառնում պլագիատի զոհ:
Սիլվա Հակոբյան:
Չի կարելի ժխտել, որ նրա կատարմամբ ցանկացած երգ իսկական հիթի է վերածվում: Հակոբյանների ընտանեկան տանդեմի արտադրանքը աննկատ չի մնում ոչ միայն Հայաստանում և սփյուռքում, այլև ակտիվ արձագանքներ է ստանում աշխարհում, հատկապես` Մերձբալթյան երկրներում, երևի երաժշտական ճաշակի նմանությունն է պատճառը: Սիլվան այն երգչուհիներից է, ով ամենաշատն է ենթարկվում "պլագիատային հարձակման": Ցավոք, պայքարի միջոցներն այնքան էլ շատ չեն այս դեպքում, և երգիչների մեծ մասը ժխտում է կրկնօրինակելու մասին ցանկացած ակնարկ և նմանությունը վերագրում պատահականությանը: Սակայն հետևելով երգերի YouTube-յան տիրույթում հայտնվելու ժամանակագրությանը` միանշանակ է, թե ով է "գողը": Երբեմն նրանք այնքա՜ն հեռուն են գնացել, որ ճիշտ և ճիշտ կրկնօրինակել են անգամ օրիգինալ երգի գործիքավորումը:
Դե ինչ, "գողոնն" առգրավված է, և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Anna -"Udari go na zhivot" VS Սիլվա Հակոբյան - "Սիրելու համար"



Sekil - "Meda saj te mangav" VS Սիլվա Հակոբյան - "Դե գնա"



Genta - "Nje panter i zl" VS Սիլվա Հակոբյան - "I like"



Adrian Minune - "Ma umilit lubirea ta" VS Սիլվա Հակոբյան "Գիշեր է"



ՀԳ. Երգչուհու հետ զրույցում պարզեցինք, որ դեպքերը շատ ավելի շատ են: Այնպիսի հիթեր, ինչպիսիք են "Խաչիկ-Վաչիկը", "Տնից փախել եմ" կրկնօրինակվել են Վրաստանում, սակայն  YouTube-յան մեր որոնումները արդյունք չտվեցին: Եվ քանի որ երգչուհին ակտիվ ստեղծագործական աշխատանքների մեջ է, ապա մեր նյութը կարելի է համարել շարունակելի... ;)

comments