12.12.2012

Էմմիի նոր տեսահոլովակը VEVO-ում

Էմմին ներկայացնում է Դեր Հովայի "Ayo" երգի ռեմիքս տարբերակը տեսահոլովակի տեսքով: Հատկանշական է, որ Էմմին ևս ետ չմնաց "տենդեցներից" ու նույնպես գրանցվեց youtube-յան հայտնի VEVO ալիքում: Հուսանք սա միջազգային ճանաչման հաջողված ևս մեկ քայլ կլինի: Իսկ կապված երգի հետ` կարծում եմ շատերն են հիշում, որ այս երգի ռիթմիկ տարբերակը կար Եվրատեսիլի թեկնածու երգերի շարքում, ու եթե հիշողությունս չի դավաճանում, այն շատ ավելի սիրվեց, քան "Boom-Boom"-ը: Եվ, միգուցե, այս երգը շատ ավելի հաջողված կլիներ: Համենայն դեպս
այն այժմ էլ է ականջին հաճելի ու շատ ավելի գեղեցիկ է, քան "Բում-բում, չակի-չուկին": Ինչևիցե, մաղթե՛նք Էմմիին հաջողություններ, վերջիվերջո նրա հաջողությունները մեզ ուրախանալու առիթներ բազմիցս տվել են:



comments