1. Սովորաբար, դիմավորելով ջրային օձի տարին՝ խորհուրդ չի տրվում օգտագործել մոմեր, բենգալյան կրակներ, պայթուցիչներ. տարվա տիրակալը վախենում է կրակից և բարձր ձայներից: Իսկ երբ նա վախենում է, կծում է: Դրա համար ավելի լավ կլինի չգրգռել օձին:
2. Այնուամենայնիվ, եթե ձեզ գուշակությունների համար մոմեր են հարկավոր, ապա հանդգնորեն վառեք այնքան, որքան անհրաժեշտ է: Դա արդեն կախարդական կրակ է համարվում, և քանի որ օձն ինքը պաշտում է այն ամենը, ինչը կապված է խորհրդավորության հետ, ուստի ապագային աչք գցելու ձեր ցանկությանը դրականորեն է վերաբերվում:
3. Օձի տարուն ընդառաջ տոնածառը զարդարելիս մի՛ մոռացեք նրա շուրջը կոճղերի և քարերի միջոցով անտառային միջավայրին մոտ պատկեր ստեղծել, դրեք քիչ քանակությամբ ջրով լցված փոքրիկ դույլ, որի մեջ կլինեն կոպեկներ և ծովախեցիներ: Այս ամենը տարվա տիրակալին տրվող տուրքն է:
4. Օձը կրակ չի սիրում, բայց պաշտում է ջերմությունը, դրա համար հոգ տարեք այն մասին, որ այն հաստատությունում, որտեղ դուք դիմավորելու եք Նոր տարին, բացակայեն միջանցիկ քամիները: Ստեղծե՛ք հարմարավետության մթնոլորտ:
5. Օձի տարին դիմավորելիս մի՛ վիճեք: Տարվա տիրակալը շատ զգայուն է տարբեր տեսակի փոթորիկների նկատմամբ և պարզապես երես կթեքի ձեզանից, քանի որ նրան դուր չի գա, թե ինչպես եք իրեն դիմավորում:
6. Օձը խորամանկ արարած է, նա "երկու լեզու" ունի, բայց, այնուամենայնիվ, նա նախընտրում է անկեղծ լինել ինքդ քո հետ: Դրա համար, եթե դուք ամանորյա գիշերը ինքներդ ձեզ ինչ-որ բան խոստանաք, ապա պետք է ձեր խոստմանը հավատարիմ մնաք: Այնպես որ մինչև ինքներդ ձեզ հանդիսավոր երդվելը մի լավ մտածեք. նոր տարում անպայման կնիհարեմ, կթողնեմ ծխելը, սպորտով կզբաղվեմ և այլն:
7. Ամանորի գիշերը տոնական սեղանին դրեք օձի սննդակարգից թեկուզ մի կերակրատեսակ: Հիշեցնենք, որ օձերը սնվում են ձկներով, ոստրեներով, ճագարներով, ձվերով, գորտերով և թռչուններով: Միևնույն ժամանակ, պետք չէ ջանք ու եռանդ թափել աղցաններին օձի տեսք տալու համար. տարվա տիրակալը դժվար թե ձեզ ների, եթե դուք իրեն "ուտեք":