14.12.2012

5 օգտակար խորհուրդներ, թե ինչպես տոնածառը գեղեցիկ զարդարել


1. Առաջին հերթին անհրաժեշտ է հավասարապես բաշխել խաղալիքները. սկզբում ամենամեծերը, իսկ հետո չափերով ավելի փոքրերը:


2. Հիշեք, աստղը կամ տոնածառի վերնամասը տեղադրում են ամենավերջում, ինչպես նաև վերջում են տեղադրում փայլերն ու շղթաները:


3. Շատ հարմար է խաղալիքները կախել սովորական գրասենյակային կոճգամներից (скрепка): Այն պետք է բացել, ավելի փոքր մասից կախել խաղալիքը, իսկ մեծ մասով ամրացնել եղևնու ճյուղերին. արագ, հարմարավետ և կախել կարելի է ցանկացած տեղում: Ավելի մեծ դեկորացիա ստանալու համար կարող եք օգտագործել գունավոր գրասենյակային կոճգամներ: 


4. Եղևնին շատ էլեգանտ տեսք կունենա, եթե սովորական լուսավորող մոմերի և լամպերի փոխարեն զարդարվի բակային ֆիզալիսի պտուղներով՝ դրան բնորոշ բնական նարնջագույնով:


5. Ամանորյա տոնածառի ձևավորման մեջ նորաձևության վերջին միտումներից է բնական ծաղիկների օգտագործումը:  Ինչպես ընդունված է, դիզայներները դրա համար օգտագործում են կանաչ քրիզանթեմներ, հերբերաներ և վարդերի թփեր: Միայն անհրաժեշտ է դրանք տեղավորել ջրով փոքրիկ անոթների մեջ և ամրացնել ճյուղերին: 


Որպես հիշեցում՝
* Մի՛ տարվեք բենգալյան կրակներով. դրանց կայծերն, ընկնելով եղևնու վրա, կարող են հրդեհ առաջացնել:
* Տոնածառը տեղադրե՛ք տաքացնող սարքերից և վառարաններից հեռու:
* Եղևնին զարդարելու համար մոմեր և ինքնաշեն էլեկտրական զարդարանքներ ու լուսավորության միջոցներ մի՛ օգտագործեք:


comments