07.12.2012

"Pizza Hut"-ը պիցցայի հոտով օծանելիք է արտադրել



"Pizza Hut"-ի Կանադայի ներկայացուցիչները լուրջ են ընդունել հաճախորդների համոզմունքներն այն մասին, որ պիցցայի հոտը հանդիսանում է իրենց սիրելի բույրը: Ընկերությունը որոշել է թողարկել սեփական օծանելիք՝ ներառելով հալած պանրի, սալյամիի և իրենց ֆիրմային ուտեստի այլ բաղադրիչների բույրերի նոտաները: 
Մթերային ապրանքների հոտերով օգտագործողներին շրջապատելու գաղափարը "Pizza Hut" ընկերությունում առաջացել է այն բանից
հետո, երբ ֆեյսբուքում այդ առաջարկը շուրջ 300 արձագանք է ստացել:
"Ձեզ դու՞ր է գալիս "Pizza Hut"-ի պիցցայի բաց տուփի հոտը: Կարծում ենք՝ այո: Իսկ եթե դա լիներ օծանելիք, ինչպե՞ս կանվանվեր"-նշվել է ընկերության հաղորդագրության մեջ: 
Առաջարկված տարբերակների մեջ եղել են "Յուղոտ փայլ", "Երկնային հոտ", "Խմորի օրեր" և նույնիսկ "Դիաբետ":
Օծանելիքը ստացել է "Eau de Pizza Hut" անվանումը և թողարկվել է սահմանափակ քանակությամբ: Ինչպես հաղորդել են ընկերությունից, բույրի թողարկման ընթացքում արտադրողը հաշվի է առել ֆեյսբուքի հարյուրհազարանոց լսարանի կարծիքը: Արտասովոր բույրը խանութներում գտնել դեռևս չի հաջողվում:
"Այժմ մենք թողարկել ենք "Eau de Pizza Hut" օծանելիքի 110 սրվակ, բայց, ո՞վ կարող է իմանալ, թե խանութներում ապագայում ինչեր կհայտնվեն",-ասել է "Pizza Hut" ընկերության մարքեթինգի և ապրանքաշրջանառության հարցերով տնօրեն Բեվերլի Դ՛Կրյուզը:


comments