Եթե ցանկանում եք ստուգել, թե ինչպես է աշխատում ձեր ինտուիցիան, ուրեմն սա հենց ձեզ համար է: Ուրեմն այսպես. առանց ներքևում նայելու՝ փորձում եք համապատասխանեցնել նկարը ներքևում նշված գործողություններից մեկին: Իսկ հետո կարող եք ստուգել և կարդալ նրանց մասին ողջ ինֆորմացիան: Խորհուրդ չի տրվում նախապես դիտել ներքևի նկարը, եթե ցանկանում եք հետաքրքիր լինի: Կարող եք վերջում, որպես մեկնաբանություն, գրել, թե որքանով էր ձեր ինտուիցիան համապատասխանում իրականությանը:
1
2008թ. ամռանը, ավարտելով դպրոցը, Ջեյսոն Բրայանը սկսել է աշխատել Ֆլորիդայում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության մարքեթինգի դեպարտամենտում: Նա գիտեր, որ մարքեթինգի ապագան համացանցն է: 3 տարի անց, երբ արդեն 21 տարեկան էր, Բրայանը իր խնայողություններից 10000 դոլարից էլ քիչ վատնեց կայք ստեղծելու վրա, որն օգնում էր գնորդներին ավտոմեքենաներ փնտրել: Գնորդների մասին ինֆորմացիան վաճառողներին և ավտոմեքենաներ արտադրողներին ներկայացնելով՝ autoticket.com-ը սկսեց խոշոր գումարներ աշխատել: 6 ամիս անց կայքը գրավեց ներդրողների ուշադրությունը, որոնք գործի մեջ 250000 դոլար ներդրեցին: 2009թ. եկամուտը կազմել է 1.2 մլն դոլար , 2010թ.՝ արդեն 6 մլն դոլար:
2
Լուսանկարի երիտասարդը լոտոյով 181 մլն դոլար է շահել և 2 օր անց հանդիպել իր կյանքի սիրուն: "Սերը" երևում է լուսանկարում:
3
Էլմեր Մակգուիրտը Wachovia բանկի բաժանմունք է մտել և գանձապահին փոխանցել գրառում, որով սպառնում էր մահով, եթե չստանա գումարը: Մահու չափ վախեցած՝ գանձապահը երկաթե պահարանից դուրս է բերում ողջ գումարը և տալիս գողին, որը նույնիսկ զինված չէր: Բանկի շինությունը լքելով՝ Մակգուիրտը նստում է առաջին իսկ պատահած ավտոբուսը և այնտեղ սկսում բաժանել գումարը:
4
Նիկ Վույչիչը ծնվել է առանց չորս վերջույթների: Մանկության տարիներին տառապելով իր հաշմանդամության համար՝ ժամանակի ընթացքում նա սովորում է ապրել իր թերություններով՝ շրջապատի հետ կիսվելով իր փորձով և դառնալով համաշխարհային խթանող խոսնակ: Նրա ելույթներն ուղղված են սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին այն հույսով, որ նրանք կյանքի իմաստը փնտրելու գործում ակտիվություն կցուցաբերեն:
5
Ռիկ Ռոսները համարվում է մեր ժամանակների ամենախելացի մարդկանցից մեկը, նրա IQ-ն 192 է: Ինտելեկտի այդքան բարձր գործակցի դեպքում դժվար թե ձեր մտքով անցնի, որ նա հեռուստատեսային պրոդյուսեր է աշխատում: Սակայն Ռիկը արտասովոր հանճար է: Նրա ծառայողական բնութագրում նշվում են մերկապարողի, մատուցողի աշխատանքները:
comments