20.12.2012

Աշխարհի ամենատարօրինակ մարդկանցից մի քանիսը


Կին, ով օրական 200 անգամ օրգազմ է ապրում.


Սառա Կարմեն - 24 տարեկան մեծբրիտանուհին տառապում է մշտական սեռական գրգռվածության համախտանիշով, որն ուժեղացնում է արյան շրջանառությունը դեպի սեռական օրգաններ: Նա ենթադրում է, որ այդ շեղումն իր մոտ առաջացել է հակաբեղմանվորիչ հաբեր օգտագործելուց: Նա և իր սիրելին բաժանվել են, իսկ  նոր զուգընկերները ամբողջ ուժով փորձում են անմասն չմնալ նրա սեռական ցանկություններից:



Մարդ, ով չի զգում սառնություն.

Վիմ Հոֆ - ազգությամբ հոլանդացի այս մարդը ընդհանրապես չի զգում սառնությունը: Այս ամենի հետ մեկտեղ իր մարմինն անգամ ամենածայրահեղ և էքստրեմալ դեպքերում չի սառչում: Մեկ անգամ չէ, որ Հոֆը բարձրացել է սարերի գագաթը միայն ներքնազգեստով կամ էլ պառկել սառույցի վրա երկար ժամանակ: Թեստերից հետո բժիշկները հայտնաբերել են, որ նրա օրգանիզմում ոչ մի փոփոխութուն չի կատարվում. Հոֆը սառնության հանդեպ զգայուն չէ: Գիտնականներն այս երևույթը չեն կարողանում բացատրել, իսկ Հոֆը շարունակում է զարմացնել իրեն լավ զգալով այն վայրերում, որտեղ յուրաքանչյուր այլ մարդ կմահանար: 

Տղա, ով չի քնում.

Պետ Լամբ - երեքամյա տղան ոչնչով  չի  տարբերվում իր հասակակիցներից, բացառությամբ նրան, որ նա չի քնում. նա պարզապես չի կարողանում քնել: Տղան ակտիվ է օրը 24 ժամ: Ոչ մի բժշկական քննություն չի բացահայտել որևէ շեղում տղայի օրգանիզմում: Միայն վերջերս խորը հետազոտության արդյունքում բժիշկները կարողացան պարզել, որ  փոքրիկն ունի յուրահատուկ նյարդային համակարգ, իսկ ուղեղի աշխատանքն այնպես է կատարվում, որ Պետն ուղղակորեն չի կարող քնել: Բժիշկները, սակայն, ավելի շատ զարմացած են, որ ոչ մի առողջական հետեւանքներ չի ունենում տղայի անքնությունը: Այդ փաստից կարելի է միայն ուրախանալ:

Աղջիկ, ով ունի ջրի ալերգիա.


Էշլի Մորիս - ավստրալացի աղջիկը տառապում է հազվագյուտ շեղումով` ջրի ալերգիայով: Պատկերացրեք՝ նա տառապում է անգամ այն ժամանակ, երբ քրտնում է,  դե իսկ լողանալու մասին  կարելի է պարզապես լռել: Բժիշկները պնդում են, որ աղջկա մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն անվանում են Aquagenic Urticaria: Թե ինչ է անում աղջիկը մաքուր մնալու համար, հայտնի չէ, բայց որ շատ բարդ է նրա կյանքը, դա միանշանակ:



Աղջիկ, ով կարող է ուտել միայն տիկ-տակ.

Նատալի Կուպեր - աղջկա ուղեղի հետ ամեն ինչ կարգին է և այդ հատիկներն ուտում է բոլորովին ոչ իր կամքով. ուղղակի նա չի կարող ուրիշ ոչինչ ուտել: 17-ամյա Նատալիի ստամոքսը միայն տիկ-տակ է ընդունում: Մնացած այլ տեսակի սնունդ ընդունելու դեպքում աղջիկն ընկնում է տառապանքների մեջ: Բժիշկներն այս դեպքում կարողացել են ելքը գտնել: Նրանք կերակրում են աղջկան հատուկ հագեցնող կոնցենտրատներով ներերակային ճանապարհով:





Երաժիշտ, ով անընդհատ զկրտում է.

Քրիս Սանձ - Քրիսն արդեն 24 տարեկան է և այդ տարիների ընթացքում չի դադարում իր զկրտոցը: Տղան զկրտում է վայրկյանում 2 անգամ, անգամ երբ քնած է: Նա անցել է բազմաթիվ բժշկական կուրսեր, անգամ հաճախել է յոգայի և հիպնոզի կուրսերի, սակայն ոչինչ չի օգնել: Քրիսը մտածում է, որ զկրտալը ստամոքսի փականների խախտման հետևանք է, իսկ, այ, բժիշկները ոչինչ չեն կարողանում ասել:
   


Կին, ով ունի ալերգիա hi-tech-ի նկատմամբ.

Դեբբի Բերդ - կին որն ունի ալերգիա էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ: Բջջային հեռախոս, միկրոալիքային վառարան և նմանատիպ իրերը Դեբբիի մոտ առաջացնում են ալերգիա և անգամ ուժեղ ցավեր: Իր տանը չկա ոչինչ, որը կապված է էլեկտրամագնիսական դաշտի հետ: Պարզ է, որ նա չի կարող բնակվել քաղաքում: Իդեալական բնակության վայրը Դեբբիի համար այնտեղ է, որտեղ չկա էլեկտրականություն:






Աղջիկ, ով կորցնում է գիտակցությունը, երբ ծիծաղում է.

Քեյ Անդերվուդ - Քեյը կորցնում է գիտակցությունը ոչ միայն ծիծաղելու ժամանակ, այլ նաև ջղայինության, վախի, զարմանքի: Այս ամենի հետ մեկտեղ նա ունի նաև մեկ այլ հիվանդություն` նարկոլեպսիա անվանմամբ: Աղջիկն օրվա ցանկացած ժամին, ցանկացած վայրում, ցանկացած դիրքով կարող է քնել:



Կին, ով չի մոռանում ոչինչ.

Ջիլ Փրայս - նման ունակությամբ մարդիկ երբեմն հանդիպում են, սակայն այս 40 տարեկան կնոջ դեպքը իրոք ապշեցնում է: Այս կինը հիշում է ամեն ինչ, օրինակ երբ հարցնեն, թե ինչ է արել 1978 թվականին, նա մանրամասնորեն այնպես կպատմի, կարծես այդ ամենը եղել է մի քանի րոպե առաջ: Նա հիշում է բոլոր խոսակցությունները, բոլոր առիթները, բոլոր կարդացված նյութերը և այլն:




Տղամարդ, ում օրգանիզմում ճարպը վայրկյանական վերանում է.

Պարոն Պերրի - 59 տարեկան այս մարդը տառապում է մի հիվանդությամբ, որը շատերի համար կարող է անգամ երազանք թվալ, եթե իհարկե այն չունենար վատ հետևանքներ: Տղամարդն ուտում է՝  ինչ ուզում է, ինչքան ուզում է և երբ ուզում է, սակայն այդ ամենի հետ մեկտեղ ընդհանրապես չի գիրանում: Դեռ 12 տարեկանում բժշիկները նրա մոտ հայտնաբերել էին լիպոդիստրոֆիա անվանմամբ հիվանդություն: Այդ օրվանից Պերրին մինչ օրս չի գիրացել անգամ 1գ.-ով:







2մ 72սմ հասակ  ունեցող տղամարդ.

Ռոբերտ Պերշինգ Ուադլոու - ծնվել է 1918 թ. փետրվարի 22-ին, մահացել` 1940թ.-ի հուլիսի 15-ին: Մինչ օրս նա համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը: Պատմության մեջ հայտնի ինչպես <<Ալտոն-հսկա>>: Նա սերում է Իլլինոյս նահանգի Ալտոն քաղաքից: Նրա հասակը 2մ 72սմ է եղել, իսկ քաշը՝ 220կգ:











12-ամյա աղջնակ, ում դեմքն ամբողջովին մազով է պատված.

Սուպատրա Սազուֆան- այս աղջկան կարելի է համարձակորեն անվանել ամենաարտասովոր երեխան աշխարհում: Նա ապրում է Հոնկոնգում: Տառապում է շատ հազվագյուտ մի հիվադությամբ, որի հետևանքով նրա մարմնի և դեմքր վրա անընդհատ մազեր են աճում: Հաստ մազերը երեխայի աճի հետ մեկտեղ ավելի են հաստանում: Այս հիվանդության դեմ բուժում գոյություն չունի: Փորձեր եղել են լազերային միջամտությամբ մազածածկույթը հեռացնել, սակայն ապարդյուն:








Ֆրանսիացի, ով ուտում է ապակե և մետաղե իրեր.

Միշել Լոտիտո - Միշելի անունն անգամ նշված է Գինեսի գրքում՝ շնորհիվ իր իսկ հնարած դիետայի, որի ժամանակ ուտում է բացառապես մետաղե և ապակե իրեր: Այս ամենը սկսվել է երիտասարդ տարիներին, երբ Միշելի համադասարանցիները պարբերաբար նեղացնում էին տղային: Որպեսզի նվաճի շրջապատի սերը, Միշելը ստիպված է եղել իրեն նեղացնողների առջև ուտել ապակե բաժակ և այդ ամենի հետ մեկտեղ չի զգացել ոչ մի ցավ: Իր ամենամեծ նվաճումը հետագայում եղել է <<Սեսսնա>> ինքնաթիռի ուտելը՝ որպես բուտերբրոդ. ինքնաթիռն ուտելով վերացնելու համար գնացել է շուրջ 12 տարի: Միշելն ուտում է նաև հեծանիվներ, երկաթյա շղթաներ և այլն:

Ուտելուց հետո փորն այնքան է մեծանում, որ նմանվում է հղի կնոջ.

23 տարեկան անգլիացի Քերրի Դաուդսվելլը հմայիչ աղջիկ է, որը չունի ոչ մի խնդիր մարմնի կազմվածքի հետ, մինչ այն պահը  երբ սնունդ է ընդունում: Կմտածեք, թե ինչ կա զարմանալի, յուրաքանչյուրիս մոտ մեծանում է փորը, երբ սնվում ենք, սակայն ի տարբերություն մնացած մարդկանց, Քերրիի մոտ փորը գնդակի պես ուռչում է և նմանվում հղիության վերջին ամիսներում գտնվող կնոջ փորի: Հենց այսպիսի անհասկանալի երևույթով է տառապում այս աղջիկը: Ուղիղ 15 րոպե սնունդ ընդունելուց հետո Քերրիի փորը ուռչում է, որից հետո մի քանի ժամվա ընթացքում նորից գալիս իր նախկին տեսքին:


82-ամյա սուպերմոդել.
Դաֆնա Սելֆ - դժվար է պատկերացնել, որ կարելի է պոդիումում տեսնել գեղեցիկ 82-ամյա սուպերմոդելի: Բայց դա իսկապես այդպես է: Ծեր Դաֆնա Սելֆը տարեցտարի ապացուցում է, որ գեղեցկությունը հոգու պարունակությունն է. ցանկության դեպքում յուրաքանչյուր տատիկ կարող է ոչ միայն մոդել, այլ անգամ գեղեցկության թագուհի դառնալ: Դաֆնայի մոդելային կյանքը 60 տարվա պատմություն ունի, սակայն նրա ճանաչվածությունը եկել է միայն կյանքի մայրամուտի ժամանակ: Նա մասնակցում է  Nivea և Olay ընկերությունների գովազդներին, նկարահանվում է տարբեր ամսագրերում, պոդիումում ցուցադրում է այնպիսի հայտնի բրենդ, ինչպիսին է  Dolce & Gabbana-ն:
comments