17.12.2012

10 փաստ զուգարանի թղթի մասին







Առաջարկում ենք հետաքրքիր տասը փաստ այնպիսի հիգիենիկ պարագայի մասին, ինչպիսին զուգարանի թուղթն է: 



1. Չնայած այս ոլորտում տարատեսակ նորարարությունների` մոլորակի բնակչության ընդամենը 30%-ն է օգտվում զուգարանի թղթից:


2. Արդեն 14-րդ դարում Չինաստանում զուգարանի թղթի արտադրանքի չափերը կարելի էր անվանել արդյունաբերական: Ըստ 1393 թվականի գրառումների միայն կայսերական պալատի համար արտադրվել էր 720.000 էջ զուգարանի թուղթ, իսկ միայն կայսր Հուն Յուի ու նրա ընտանիքի անդամների համար` 15.000 էջ գերփափուկ ու հոտավետ զուգարանի թուղթ:

3. Եվ եթե Չինաստանում այդ ժամանկ արդեն ամենուր օգտվում էին զուգարանի թղթից, ապա "առաջադեմ" Եվրոպայում այդ նպատակով դեռևս օգտագործում էին հարդ, տերևներ, խոտ և հին լաթի կտորներ:


4. Ֆրանսուա Ռաբլեի գրքի հերոսը` Գարգանտյուա հսկան, զուգարանի թղթի փոխարեն "օգտվում էր" երիտասարդ, փամփլիկ բադիկներից:

5. Ամերիկյան Old Farmer's Almanac պարբերականը ողջ տպաքանակով լույս էր տեսնում կախելու համար նախատեսված հատուկ անցքով կամ թելով, որպեսզի կարդալուց հետո այն հնարվոր լինել կախել զուգարանում` այլ նպատակների համար:

6. Զուգարանի թղթի մասսայական արդյունաբերական արտադրությունը առաջին անգամ սկսվեց ԱՄՆ-ում 1857թ. Յոսեֆ Գայեթթիի գլխավորությամբ, ում անունը գրված էր արտադրված յուրաքանչյուր էջի վրա:
ա

7. Գործարար Հանս Քլենքի հիմնած հանրահայտ Hakle ֆիրմայի գովազդային կարգախոսն էր "Պահանջե՛ք Hakle-ի փաթույթը, և Դուք ստիպված չեք լինի արտասանել "զուգարանի թուղթ" արտահայտությունը": Բան այն է, որ այդ ժամանակներում բրիտանացիները ամաչելով` խուսափում էին ասել "զուգարանի թուղթ"` դրա փոխարեն օգտագործելով "թղթե բիգուդի" արտահայտությունը:

8. Գործնականորեն գրեթե ողջ Եվրոպայում բավականին ակտուալ են ճերմակ զուգարանի թղթերը, սակայն արի ու տես, որ ֆրանսիացիներն այստեղ էլ են "էպոտաժային", և առավել շատ օգտվում են վարդագույն թղթատեսակից: Ավելին, մի պորտուգալական ֆիրմա արտադրում է սև զուգարանի թուղթ ( երևի, որ շուտ չկեղտոտվի ;)):

9. Այսօր զուգարանի թղթի արտադրությունը կարելի է համեմատել մեքենայի 110կմ/ժ արագության հետ, քանի որ աշխարհում մեկ րոպեում արտադրվում է 1800 մետր զուգարանի թուղթ:

10. Առաջին անգամ զուգարանի թղթի մասին հիշատակվում է մ.թ. 589 թվականին : Այդ ծամանակ չինացի գիտնական Յան Չժիտույը գրում էր. " Ես կոչ եմ անում խուսափել զուգարանում օգտագործել այնպիսի թուղթ, որի վրա կլինեն մեջբերումներ Հնգագրքից (Ու-Ցզին) կամ որի վրա իմաստունների անուններ  կլինեն գրված":











comments