31.12.2012

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Ողջու՜յն, սիրելի ընթերցող,

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Եկ մենք ցնծանք, ուրախանանք, բոլորի առջև լի սեղաններով մեր դուռը բանանք: Ներս հրավիրենք, բաժակ բարձրացնենք և ներկաների Ամանորը մենք շնորհավորենք: Դրանից հետո վեր կենանք, պարենք և տոնածառի կողքն աշխույժ մի շուրջպար բռնենք: Ցանկանանք միմյանց ամենալավն ու ամենաբարին, ամենավսեմն, ամենաարին, մեծ հաջողություն և առողջություն, ծով համբերություն և գործերի մեջ աչալրջություն: 
Թող որ Նոր տարին լինի մեծ հույսի, սիրո և լույսի անաղարտ տարի, երազանքների իրականացման և մեր հույսերի խոր ամրապնդման բարերար տարի, սերմի ու ծիլի, ծառի ու ծաղկի, բերք ու բարիքի բարունակ տարի: 
Թող որ այս տարի սիրող սրտերը իրար հանդիպեն, կամուրջը կապեն, ընտանիք կազմեն: Եվ զավակն հայոց պահապան լինի իր շեն օջախին ու իր ծնողին:
Սիրելի ընթերցող, մեզ և ձեզ ցանկանում ենք ստեղծագործական նորանոր հաջողություններ, հետաքրքիր նյութեր: Հուսով ենք՝ գալիք 2013 թվականին կրկին մեզ հետ կլինես: 
comments

28.12.2012

10 փաստ կոնֆետների մասին


Առաջին կոնֆետները հայտնվել են մոտավորապես 3000 տարի առաջ Հին Եգիպտոսում և այդ ժամանակից ի վեր համարվում են շատերի սիրելի քաղցրավենիքը: Հատուկ քաղցրակերների համար մենք հավաքել ենք այդ քաղցրավենիքի մասին ամենահետաքրքիր փաստերը:



Առաջին կոնֆետների պատրաստման համար հին եգիպտացիներն օգտագործել են խուրմա և մեղր, հին հռոմեացիները՝ ընկույզ և մեղր, արաբները՝ նուշ և թուզ, ռուսները՝ մաթ, մեղր և թխկու հյութ: Այդ ժամանակներում դեռևս շաքարավազ չէր արտադրվում: 


16-րդ դարում Եվրոպայում իսկական շոկոլադամոլություն է տարածվում: Բայց գտնվում էին մարդիկ, ովքեր շոկոլադին կախարդական հատկություններ էին վերագրում և վախենում էին նույնիսկ դիպչել դրան:
comments

27.12.2012

7 աստղեր, որոնք մարեցին 2012-ին:

Ամփոփելով անցնող 2012-ը` որոշեցինք ներկայացնել ու հիշատակել համաշխարհային անունների, ովքեր կյանքից հեռացան անցնող տարում` իրենց անջնջելի հետքը թողնելով  ժամանակակիցների սրտերում, մեծագույն ավանդ ունենալով նաև եկող սերունդների համար: Որքան էլ որ դժվար է ընդունել ու համակերպվել նրանց բացակայության հետ, միևնույնն է մենք լիահույս ենք, որ գալիք 2013-ը կծնի նորագույն տաղանդների, ովքեր կգան` լրացնելու այն դատարկությունը, որ մնաց մեր սիրելիներից հետո:
Եվ այսպես առաջարկում ենք վերջին տխրությունն այս տարվա` հիշողության տեսքով, բայց նաև ներքին ուրախությամբ, որ ապրել ենք նրանց հետ նույն  ժամանակ ու պատիվ ենք ունեցել` լինել նրանց կյանքի ու գործունեության վկաները:

Ուիթնի Հյուսթոն

Բոլոր ժամանակների փոփ-դիվան կյանքից հեռացավ փետրվարի 11-ին 48 տարեկան հասակում: 411 մրցանակների դափնեկիրն ու միլլիոնավոր մարդկանց կուռքը մահացավ լոգարանում` թմրադեղերի ու բժշկական հաբերի գերդոզավորումից:


Յաուք Ադամ

Ամերիկյան Beastie Boys խմբի հիմնադիր, երաժիշտ, ռեփեր, "սպիտակ ռեփ"-ի առաջամարտիկը մահացավ մայիսի 4-ին 47 տարեկանում` չկարողանալով հաղթահարել թքագեղձի չարորակ ուռուցքը:

comments

7 խորհուրդ նոր՝ 2013 թվականին ընդառաջ


1. Սովորաբար, դիմավորելով ջրային օձի տարին՝ խորհուրդ չի տրվում օգտագործել մոմեր, բենգալյան կրակներ, պայթուցիչներ. տարվա տիրակալը վախենում է կրակից և բարձր ձայներից: Իսկ երբ նա վախենում է, կծում է: Դրա համար ավելի լավ կլինի չգրգռել օձին:
2. Այնուամենայնիվ, եթե ձեզ գուշակությունների համար մոմեր են հարկավոր, ապա հանդգնորեն վառեք այնքան, որքան անհրաժեշտ է: Դա արդեն կախարդական կրակ է համարվում, և քանի որ օձն ինքը պաշտում է այն ամենը, ինչը կապված է խորհրդավորության հետ, ուստի ապագային աչք գցելու ձեր ցանկությանը դրականորեն է վերաբերվում:
comments

22.12.2012

Copy-Paste: Սիլվա Հակոբյանը` պլագիատի զոհ

Սիրելի՛ ընթերցող, այս խորագրի տակ մենք քեզ պարբերաբար ներկայացնում էինք հայրենական արտադրության աստղերի այն "աշխատանքները", որոնք այս կամ այն չափով կրկնօրինակում էին արտասահմանյան հայտնիներին: Իսկ այսօր ներկայացնելու ենք լրիվ հակառակը, երբ մեր կատարողներն են դառնում պլագիատի զոհ:
Սիլվա Հակոբյան:
Չի կարելի ժխտել, որ նրա կատարմամբ ցանկացած երգ իսկական հիթի է վերածվում: Հակոբյանների ընտանեկան տանդեմի արտադրանքը աննկատ չի մնում ոչ միայն Հայաստանում և սփյուռքում, այլև ակտիվ արձագանքներ է ստանում աշխարհում, հատկապես` Մերձբալթյան երկրներում, երևի երաժշտական ճաշակի նմանությունն է պատճառը: Սիլվան այն երգչուհիներից է, ով
comments

21.12.2012

Սոնա Շահգելդյանը "տժժում է": Տեսանյութ:

Աշխարհի վերջին ընդառաջ Արմոն և Գևորգ Մարտիրոսյանը թողարկեցին "Շնորհավոր 2013" երգի տեսահոլովակը: Ռեժիսորն է Արեն Բայադյանը, ով այս տարի հասցրեց մեզ զարմացնել բազմաթիվ գլամուրային տեսահոլովակներով: Սակայն, որքան էլ որ զարմանալի է, չենք խոսելու ո՛չ Արենի, ո՛չ Արմոյի և ո՛չ էլ Գևորգի մասին, այլ` տեսահոլովակի "հերոսուհու", ով ջանք ու եռանդ չի խնայում`
comments

Աշխարհի՛ վերջ, բա ո՞ւր ես...


Մայաների օրացույցը, որի մեծ շրջաններից մեկն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, անթիվ վարկածների հիմք է հանդիսացել, որ հենց այդ օրը տեղի է ունենալու աշխարհի վերջը, ոմանք նույնիսկ ճշգրիտ ժամ են նշում՝ 14:11 (Երևանի ժամանակով):

Վարկածներից մեկը պնդում է, որ այդ օրը մեր գալակտիկայի տիեզերական մարմինները կհայտնվեն մեկ գծի վրա, և Արեգակի ու մեր գալակտիկայի կենտրոնում տեղակայված Աղեղնավոր Ա կոչված սև անցքի միջև առաջացած ձգողականության հետևանքով երկրագնդի վրա քաոսային իրավիճակ կստեղծվի:

Գիտնականների մեկ այլ խումբ առաջ է քաշում բևեռների տեղաշարժման վարկածը, ինչի հետևանքով հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները կփոխեն իրենց դիրքը: Այլ գիտնականներ էլ համոզված են, որ
comments

20.12.2012

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը (ֆոտոշարք)

Ritz-Carlton հյուրանոցը տեղակայված է Հոնկոնգի ամենաբարձր շինությունում՝ 118 հարկանի միջազգային առևտրային կենտրոնում: Երկնաքերի ընդհանուր բարձրությունը 490 մետր է: Այն Հոնկոնգի ամենաբարձր հաստատությունն է: Համարները գտնվում են երկնաքերի վերին հարկերում և զբաղեցնում են 102-108 հարկերը: Հյուրանոցում ամբողջությամբ 312 համար կա՝ յուրաքանչյուրի մակերեսը սկսած 50քմ-ից: 118-րդ հարկում, որտեղից բացվում է քաղաքի լավագույն տեսարանը, գտնվում է աշխարհի ամենաբարձր բարը: Նոր The
comments

Աշխարհի ամենատարօրինակ մարդկանցից մի քանիսը


Կին, ով օրական 200 անգամ օրգազմ է ապրում.


Սառա Կարմեն - 24 տարեկան մեծբրիտանուհին տառապում է մշտական սեռական գրգռվածության համախտանիշով, որն ուժեղացնում է արյան շրջանառությունը դեպի սեռական օրգաններ: Նա ենթադրում է, որ այդ շեղումն իր մոտ առաջացել է հակաբեղմանվորիչ հաբեր օգտագործելուց: Նա և իր սիրելին բաժանվել են, իսկ  նոր զուգընկերները ամբողջ ուժով փորձում են անմասն չմնալ նրա սեռական ցանկություններից:
comments

Արսեն Սաֆարյանը վերադառնում է...

Երկար ժամանակ էր, ինչ Արսենից "նորություններ" չունեինք: Թե որն էր նրա հարաբերական լռության պատճառը, հաստատ չենք կարող ասել: Ի ուրախություն նրա բազմաթիվ երկրպագուների` նա վերադառնում է նոր տեսահոլովակով: "Սիրո աղոթք". երաժշտությունը` Արսեն Սաֆարյանի, բառերը` Արթուր Սաֆարյանի, իսկ տեսահոլովակի ռեժիսյորն է Սերժ Գաբյանը:
Տիպիկ "Սաֆարյանական" երգ ;)





comments

19.12.2012

2012 թվականի թոփ-20 ամենացանկալի կանայք


Askmen հանրաճանաչ պորտալը հրապարակել է մոլորակի ամենացանկալի կանանց ամենամյա վարկանիշային ցուցակը: Դրանց հետ կարելի է և՛ համաձայնել, և՛ չհամաձայնել: Նաև կարելի է պարզապես վերցնել ու նայել գեղեցիկ և յուրօրինակ կանանց: Ինտրիգը պահպանելու համար սկսենք ներքևից վերև: 

20. 20-յակը բացում է Կլեր Դեյնսը, ով համարվում է Հոլիվուդի ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհիներից մեկը:

comments

2013-ի ամենաթանկ մեքենաները

Forbes-ը ներկայացնում է ամենաթանկ ու գերժամանակակից մեքենաների տասնյակը, որոնք առաջատար ընկերությունները սերիական արտադրության կներկայացնեն 2013-ին: Ոճ, արագություն, յուրօրինակություն ու անսահման շքեղություն` այսպիսին է խոստանում լինել 2013-ի ավտոաշխարհը:

10. Porsche 918 Spyder
Շարժիչը` 4,6լ, 570 ձիաուժ
100կմ/ժ արագության հասնում է 3,1 վայրկյանում
Մաքսիմալ արագությունը` 320կմ/ժ
Արժեքը` $ 845.000

9. Hennesey Venom GT

Շարժիչը` 6,2 լիտր, 1200 ձիաուժ
100կմ/ժ արագության հասնում է 2,5 վայրկյանում
Մաքսիմալ արագությունը` 440կմ/ժ
Արժեքը` $ 950.000

comments

YouTube-ն ամփոփում է 2012-ը


2012-ի դիտումների ռեկորդային քանակ հավաքած ու ամենահայտնի տեսանյութերը youtube.com կայքում` YouTube Rewind 2012:










comments

18.12.2012

"Միսս տիեզերք 2012" մրցույթի մասնակիցների շոու-շնորհանդես

Լաս Վեգասում՝ Նևադա նահանգում, կայացել է "Միսս Տիեզերք 2012" գեղեցկության և նրբագեղության մրցույթի մասնակիցների շնորհանդեսը բեմում երեկոյան զգեստներով:  "Միսս Տիեզերք 2012" գեղեցկության և նրբագեղության 61-րդ մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 19-ին, որտեղ էլ կթագադրեն նոր թագուհուն: Ստորև ներկայացնում ենք թվով 76 մասնակիցների անվանացանկը և լուսանկարները: Վայելեք.
comments

17.12.2012

Հայկական կոնյակ: Պատմություն:



Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում: 
Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: «Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինեց գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնեց թորման սարքեր, կառուցեց նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրեց կաղնեփայտե տակառներ կոնյակի երկարաժամկետ պահպանման և հնեցման համար: Շուստովը միանգամից իր արտադրանքը շուկա հանեց: Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարում էին շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը արդյունավետ էր` Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում: 
comments

10 փաստ զուգարանի թղթի մասին







Առաջարկում ենք հետաքրքիր տասը փաստ այնպիսի հիգիենիկ պարագայի մասին, ինչպիսին զուգարանի թուղթն է: 



1. Չնայած այս ոլորտում տարատեսակ նորարարությունների` մոլորակի բնակչության ընդամենը 30%-ն է օգտվում զուգարանի թղթից:
comments

ԱՄՆ-ում մահացել է մոլորակի ամենածեր բնակիչը


Ամերիկուհի Բեսսի Կուպերը, ով համարվում է մոլորակի ամենածեր բնակիչը, 116 տարեկան հասակում մահացել է Ջորջիա նահանգում գտնվող ծերանոցում: Հարազատների խոսքերով՝ Կուպերը մահվանից մի քանի օր առաջ վարակվել է ստամոքսային վարակով:

comments

14.12.2012

5 օգտակար խորհուրդներ, թե ինչպես տոնածառը գեղեցիկ զարդարել


1. Առաջին հերթին անհրաժեշտ է հավասարապես բաշխել խաղալիքները. սկզբում ամենամեծերը, իսկ հետո չափերով ավելի փոքրերը:

comments

Փաստեր պանրի մասին


Այս հետաքարքիր փաստերը ոչ միայն կգրգռեն ձեր ախորժակը, այլև կօգնեն նորովի նայել պանրով բուտերբրոդին: 
Մեկ կիլոգրամ պանիր պատրաստելու համար անհրաժեշտ է 10 լիտր կաթ: Բացի կաթից պանիրը պատրաստում են նաև թթվասերից, ոլոռից, սոյայից, խոզի կամ հորթի լյարդից և նույնիսկ սառնաշաքարից:
Առաջին պանիրը հայտնաբերվել է մ.թ.ա. 3000-2800թթ. կառուցված եգիպտական բուրգերում:
Պանրի մասին հիշատակել է նաև Հոմերոսը Ոդիսականում: Հին հույների և հռոմեացիների համար պանիրը շատ կարևոր մթերք էր:
comments

13.12.2012

Մանդարինի օգտակար հատկությունները


Մանդարինը ոչ միայն համեղ միրգ է, որի հոտի հետ մենք կապում ենք ամանորյա մեր բոլոր տպավորությունները, նաև շատ օգտակար է մեր օրգանիզմի համար: Առաջին հերթին, մանդարինի մեջ C վիտամինի մեծ քանակությամբ պարունակությունն օգնում է օրգանիզմին պայքարել հարբուխային և վարակիչ հիվանդությունների դեմ:
Երկրորդ հերթին, մանդարինը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին A, որն անհրաժեշտ է աչքերի լիարժեք աշխատանքի և օրգանիզմի լորձաթաղանթային մասերի համար: Վիտամին A-ն նաև բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա: Այս մրգի մեջ կան նաև B1, K և D վիտամիններ:
comments

12.12.2012

Էմմիի նոր տեսահոլովակը VEVO-ում

Էմմին ներկայացնում է Դեր Հովայի "Ayo" երգի ռեմիքս տարբերակը տեսահոլովակի տեսքով: Հատկանշական է, որ Էմմին ևս ետ չմնաց "տենդեցներից" ու նույնպես գրանցվեց youtube-յան հայտնի VEVO ալիքում: Հուսանք սա միջազգային ճանաչման հաջողված ևս մեկ քայլ կլինի: Իսկ կապված երգի հետ` կարծում եմ շատերն են հիշում, որ այս երգի ռիթմիկ տարբերակը կար Եվրատեսիլի թեկնածու երգերի շարքում, ու եթե հիշողությունս չի դավաճանում, այն շատ ավելի սիրվեց, քան "Boom-Boom"-ը: Եվ, միգուցե, այս երգը շատ ավելի հաջողված կլիներ: Համենայն դեպս
comments

Ստուգեք ձեր ինտուիցիան

Եթե ցանկանում եք ստուգել, թե ինչպես է աշխատում ձեր ինտուիցիան, ուրեմն սա հենց ձեզ համար է: Ուրեմն այսպես. առանց ներքևում նայելու՝ փորձում եք համապատասխանեցնել նկարը ներքևում նշված գործողություններից մեկին: Իսկ հետո կարող եք ստուգել և կարդալ նրանց մասին ողջ ինֆորմացիան:  Խորհուրդ չի տրվում նախապես դիտել ներքևի նկարը, եթե ցանկանում եք հետաքրքիր լինի: Կարող եք վերջում, որպես մեկնաբանություն, գրել, թե որքանով էր ձեր ինտուիցիան համապատասխանում իրականությանը:

comments

Դիզայներներն անտեսանելի անձրևանոց են պատրաստել


Անտեսանելի անձրևանոցի նախատիպը, որն այժմ մշակվում է կորեացի դիզայներներ Ջե Սուն Պարկի և Վու Ջան Կուոնի կողմից, համարվում է դասական անձրևանոցի այնքան գաղափարային տարբերակ, որ նույնիսկ սովորական բացվող անձրևանոցի կտորե մի փոքրիկ մաս չունի: Սակայն վերնամասի այդ թերությունը զիջում է ամուր օդային վարագույրին: Այս անձրևանոցի մեջ կարելի է կարգավորել բացառապես ամեն ինչ. փչող օդի ուժը, փչող օդի տարածությունը և նույնիսկ բռնակի երկարությունը՝ փաթեթավորելու կամ օգտագործման ժամանակ:
Նկարագրվածն ավելի պատկերավոր տեսնելու համար լուսանկարները՝ ստորև.
comments

6 փաստ գրիպի մասին


Թե ինչ է գրիպը, գործնականորեն բոլորը գիտեն: Բայց, այնուամենայնիվ, այս սուր վարակիչ հիվանդությունը, որն ազդում է շնչառական համակարգի վրա և թուլացնում մարմինը, շատերը թերագնահատում են: Թվում է՝ գրիպը կենցաղային , պարզ հիվանդություն է, որը կարելի է շրջանցել: Ոչ բոլորն են հիշում, որ գրիպը կարող է հանգեցնել բավականին լուրջ բարդությունների, նույնիսկ՝ մահվան: Ինչևէ, ցուրտ եղանակին գրիպի մասին բացարձակապես մոռանալ պետք չէ, առավել ևս անտեսել դրա ախտանիշները: Ավելորդ չենք համարում հիշեցնել այդ ամենի մասին՝ կիսվելով ձեզ հետ գրիպի մասին հետքրքիր փաստերով:
1. Գրիպը և սուր վարակիչ շնչառական վարակները մոտ են իրար, բայց բնույթով տարբեր են, ընդ որում՝ գրիպն առավել վտանգավոր է համարվում:
comments

11.12.2012

Ռեզյումեում արված սխալներ, որոնք կփչացնեն ձեր կարիերան


Ենթադրենք՝ դուք իդեալական թեկնածու եք. համապատասխան կրթություն, աշխատանքային փորձ և օտար լեզուների իմացություն: Բայց եթե դուք ռեզյումեն ուղարկեք beautifulprincess@...ru էլեկտրոնային փոստից և այն ընկերության անվանումը, որին ուղարկում եք ռեզյումեն, տառասխալներով գրեք, ուրեմն ձեր կարիերան այդ ընկերությունում կարող եք ավարտված համարել. ձեզ նույնիսկ հարցազրույցի չեն կանչի: Ստորև ներկայացվում են այն բոլոր հիմնական սխալները, որոնցից հետո ռեզյումեն գործատուի «թեթև ձեռքերով» անմիջապես կհայտնվի աղբարկղում:
comments

Ամանորյա ձևավորում: Պատուհաններ:



Ողջո՜ւյն առաջին ձյանը սպասող, բայց մռայլ եղանակից բողոքող մեր սիրելի՛ ընթերցող: Դրսում դեկտեմբերն է, ու արդեն սարերի ետևում չէ Ամանորը: Երևի շատերս ենք երազում ձյունառատ ու հեքիաթային Նոր Տարվա գիշերվա մասին: Իսկ մենք առաջարկում ենք ձմեռվա հեքիաթից մի մասնիկ տեղափոխել բնակարաններ, ինչու ոչ, մեր առաջարկը կարելի է նաև օգտագործել սրճարանների ու ռեստորանների ձևավորման համար` հատկապես, որ այն գեղեցիկ է, ոչ ծախսատար ու քիչ ժամանակ է պահանջում:
Առաջարկում ենք ձմեռային ձևավորում պատուհանների համար: Իսկ ի՞նչ է հարկավոր:
comments

10.12.2012

Շունն արդեն 6 տարի է, ինչ ապրում է տիրոջ գերեզմանի վրա

Արգենտինացի Միգել Գուզմանը՝ Կապիտան մականունով գերմանական հովվաշան տերը, մահացել է 2006թվականին: Նրա մահից անմիջապես հետո շունը փախել է տանից և գնացել գերեզմաններ: Եվ ահա, արդեն վեց տարի է, ինչ նա հրաժարվում է լքել տիրոջ գերեզմանը: Շան հավատարմության այս բացառիկ դեպքի մասին հայտնում են արգենտինական լրատվամիջոցները: Միգել Գուզմանը շանը գնել է իր որդու՝ Դամիանի համար, բայց շունն ավելի շուտ հենց Միգելին է որպես իր տեր ճանաչում: Կապիտանի հայտնվելուց մեկ տարի անց Միգելը մահանում է, իսկ երբ նրա ընտանիքը
comments

08.12.2012

Աշխարհի շուրջ: Տարօրինակ ու անիմաստ գրառումներ և ցուցանակներ


Աշխարհում այնքան զարմանալի ու տարօրինակ երևույթներ կան, որ դրանք արդեն պետք է որ սովորական դարձած լինեին: Սակայն արի ու տես, որ մարդու խելքի թռիչքը (այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` անկումը) անվերջ է: Ստորև ներկայացված են ծիծաղելի, անիմաստ և որոշ դեպքերում հիմար գրառումներ ու զգուշացումներ՝ հայտնաբերված տարբեր առարկաների և ցուցանակների վրա:


Այսպես, օրինակ, Energizer մարտկոցների տուփի վրա պարզ անգլերենով գրված է"Կուլ տալու դեպքում անհապաղ դիմել բժշկի օգնությանը": Կարելի է հետևություն անել, որ գուցե ոմանք փորձել են լիցքավորել իրենց ստամոքսները ստատիկ էներգիայով, այդ պատճառով էլ խեղճ արտադրողները ստիպված են հուշել նրանց մոտակա պոլիկլինիկայի մասին:


comments

07.12.2012

"Pizza Hut"-ը պիցցայի հոտով օծանելիք է արտադրել



"Pizza Hut"-ի Կանադայի ներկայացուցիչները լուրջ են ընդունել հաճախորդների համոզմունքներն այն մասին, որ պիցցայի հոտը հանդիսանում է իրենց սիրելի բույրը: Ընկերությունը որոշել է թողարկել սեփական օծանելիք՝ ներառելով հալած պանրի, սալյամիի և իրենց ֆիրմային ուտեստի այլ բաղադրիչների բույրերի նոտաները: 
Մթերային ապրանքների հոտերով օգտագործողներին շրջապատելու գաղափարը "Pizza Hut" ընկերությունում առաջացել է այն բանից
comments

Աշխարհի ամենաթանկ մթերքներն ու ուտեստները


2006թ.-ի Հունվարի 24-ին` Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ, ճապոնական Uchihara Group ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ շոկոլադե տորթը: Տորթն ունեցել է Աֆրիկա մայրցամաքի ձևը և պատված է եղել 2600 ադամանդե քարերով, որը կազմել է 504 կարատ: Շոկոլադե տորթի արժեքը կազմել է 4 361 835 դոլար:
**********************************************************************************************************************

Սակայն վերը նշված ռեկորդը գերազանցել է սեյշելյան հյուրանոցներից մեկը` պատրաստելով աշխարհի ամենաթանկ աղանդերը: Այն շոկոլադե տորթ էր` պատված 929 ադամանդով, որը կազմում էր 151,92 կարատ և արժեր 5 310 000 դոլար: Գնի մեջ մտնում էր նաև առաջին կարգի ուղետոմս ցանկացած երկրից դեպի Սեյշել և 1 շաբաթյա հանգիստ այդ հյուրանոցում: Այս աղանդերը շատ հաճելի նվեր կարող էր դառնալ աղջիկների համար:
**********************************************************************************************************************
comments

06.12.2012

Copy-Paste: Լիլիթ Հովհաննիսյան VS Հովհաննիսյան Լիլիթ

Pahooo բլոգը շարունակում է "որակյալ" պլագիատի որոնումները... ու մեր ճանապարհին հանդիպեցինք մի հետաքրքիր փաստի. մինչ այս մենք ներկայացնում էինք տարբեր կատարողների, որոնք իրենց աշխատանքի ընթացքում նմանակել էին մեկ այլ աստղի: Իսկ այս դեպքը շա՜տ հետաքրքիր էր, ու մի-քիչ էլ` պրիմիտիվ: Երգչուհին տարիներ առաջ գրել է մի երգ, հանդես եկել դուետով, այնուհետև թեթև "թյունինգ"-ից հետո` դանդաղացրել է ռիթմը,  փոխել բառերը ու նկարահանել տեսահոլովակ... բրավո՜...
Լիլիթ Հովհաննիսյանը կրկնօրինակում է ինքն իրեն, չե՞ք հավատում, լսե՛ք ու արտահայտվե՛ք:
comments

Եվրոպայի ամենատպավորիչ մետրոկայարանները

comments

04.12.2012

2012-ի ամենաանհաջող գաղտնաբառերը


Եթե ներքոնշյալ ցուցակում կգտնեք նաև Ձեր գաղտնաբառերից, ապա ես "հիանում եմ" Ձեր IQ-ով:
SplashData ընկերությունը, որը զբաղվում է գաղտնաբառերի կառավարման համակարգերի արտադրությամբ, հրատարակել է ամենաանհաջող գաղտնաբառերի իր ամենամյա ցուցակը:

Թոփ երեք վատագույն գաղտնաբառերը՝ “password”, “123456” և “12345678”, չեն զիջել իրենց տեղերը անցյալ տարվա համեմատ: "Հիթ-շքերթի" նորեկներն են “jesus”, “ninja”, “mustang”, “password1” և “welcome”: Վերջինը, գուցե, ամենահետաքրքիր տարբերակն է գաղտնաբառի համար:

Ահա ամբողջական ցուցակը`
comments

02.12.2012

Կրքոտ համբույր և գույնզգույն ներքնազգեստ. ամանորի տարօրինակ ավանդույթները

 Արդեն չորրորդ հազարամյակն է, ինչ մեր մոլորակի բնակչությունը որևէ կերպ նշում է յուրաքանչյուր նոր տարվա սկիզբը: Այսօր Նոր տարվա տոնակատարությունները մեծ մասամբ սկսվում են դեկտեմբերի 31-ին՝ քրիստոնեական օրացույցի վերջին օրը, և շարունակվում հունվարի 1-ին: Այդ օրերին մարդիկ սովորաբար խնջույքներ են կազմակերպում, պատրաստում են ամանորյա ավանդական ուտեստներ, նոր նպատակներ են դնում իրենց առջև գալիք տարվա համար և վայելում հեռուստատեսային տոնական  հաղորդումները: Սակայն այս՝ արդեն սովորական դարձած "արարողություններից" զատ աշխարհում կան նաև տարեմուտը նշելու այլ հետաքրքիր և ինչ-որ տեղ տարօրինակ ավանդույթներ:

Երբ խոսքը գնում է առհասարակ տարօրինակ
comments

01.12.2012

Ձյունե քանդակներ


Մինչ մեզանից շատերը երազում են առաջին ձյան մասին, աշխարհում ձյունե հրաշքներ են ստեղծվում: Դիտեք ինքներդ՝


comments

30.11.2012

Շաքարավազի օգտակար հատկությունները


Պարզվում  է, որ ոչ իր բուն նպատակի համար շաքարավազի օգտագործումը կարող է շատ օգտակար լինել: Աֆրիկայում, օրինակ, կարծում են, որ շաքարավազը կարող է վերքեր բուժել: Բիրմենգհեմի "Սելի Օակ" հիվանդանոցի հետազոտողները թեստերի շարք են անցկացրել, որոնց ժամանակ նրանք վերքերի և խոցերի վրա շաքարավազային վիրակապեր էին դնում: Շաքարավազի օգտագործման հետազոտության արդյունքում արված ենթադրությունները բավականին զարմանալի էին. պարզվում է՝ շաքարավազն ունակ է սպանել վերքերի բակտերիաները, որոնք խրոնիկական ցավ են պատճառում: Դա շատ պարզ է կատարվում. բակտերիաներին բազմացման համար անհրաժեշտ է խոնավություն, իսկ շաքարավազային վիրակապն ունակ է
comments

29.11.2012

Ակսել Էռլանդսոն. ձևավոր ծառեր ստանալու գաղտնիքը...


Ակսել Էռլանդսոնը սկսել է աշխատել որպես սովորական ֆերմեր, որն ուներ հոբբի անձամբ ձևավորել ծառերը՝ կոճղից մինչև սաղարթը: Ավելի ուշ՝ մոտ տասը տարի անց, նա "սովորեցնում է" ծառերին աճել իր ուզած ձևով և ուղղությամբ: Նա փորձարկումներ է կատարել մի շարք ծառատեսակների վրա՝ նրանց ընձյուղներից ստեղծելով հանգույցներ, սրտեր, աստիճաններ, պարույրներ, օղակներ, թռչունների համար նախատեսված վանդակներ, աշտարակներ, նկարների համար շրջանակներ և այլն:
Շուտով նա հասկանում է, որ իր ծառերը բավականին հայտնի են դարձել, և որոշում է ստեղծել "Ծառերի կրկես" (Tree Circus): Էռլանդսոնը ոչ ոքի չէր բացահայտում իր տեխնոլոգիայի գաղտնիքը՝ լրտեսներից համառորեն թաքցնելով ծառերի հետ կատարվող
comments

Չինացիները կաղամբ են ստեղծել. մի՞ֆ, թե իրականություն

Չինացի գիտնականները կարող են պատրաստել ինչ ասես և ինչից ասես: Հերթական սենսացիան նկարների տեսքով.





comments

Օպտիկական խաբկանքներ իրական լուսանկարներում

Նկարներն ավելի մեծ չափերով տեսնելու համար սեղմեք նրանցից մեկի վրա և սկսեք թերթել.






comments

Նոր կրիչներ՝ կոդով և ինքնաոչնչացման հնարավորությամբ


Համաշխարհային շուկայում արդեն բավականին վաղուց առաջարկվում են արտաքին կոշտ սկավառակներ և USB-կրիչներ , որոնք պահպանում են իրենց մեջ գտնվող ինֆորմացիան: Կան նաև մատնահետքերի համար նախատեսված տեսածրող սարքեր: Ինֆորմացիայի պահպանման համար սովորաբար կրիչը պարունակում է ֆիրմային ծրագրային ապահովում:  
Ճապոնական Evergreen կազմակերպության մասնագետները USB-կրիչի վրա փոքրիկ էկրան և ստեղնաշար են տեղադրել,
comments

28.11.2012

Նյու Յորքում կայացել է հսկայական փչովի խաղալիքների շքերթ


Նյու Յորքում կայացել է ավանդական շքերթը՝ "Մեյսի"-ն: Ամեն տարի "Մեյսի" շքերթին են դուրս գալիս հսկայական փչովի խաղալիքներ: Դրանք հայտնի մուլտֆիլմերի, հեքիաթների և հեռուստահաղորդումների հերոսներ են: Խաղալիքները տարվում են Կենտրոնական զբոսայգուց մինչև Բրոդվեյի և Յոթերորդ պողոտայի միջև գտնվող Macys հանրախանութի մուտքի մոտ: Ուղիղ հեռարձակմամբ՝ շքերթը ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Երեկոյան Նյու Յորքը Բրուկլինից
comments