30.11.2012

Շաքարավազի օգտակար հատկությունները


Պարզվում  է, որ ոչ իր բուն նպատակի համար շաքարավազի օգտագործումը կարող է շատ օգտակար լինել: Աֆրիկայում, օրինակ, կարծում են, որ շաքարավազը կարող է վերքեր բուժել: Բիրմենգհեմի "Սելի Օակ" հիվանդանոցի հետազոտողները թեստերի շարք են անցկացրել, որոնց ժամանակ նրանք վերքերի և խոցերի վրա շաքարավազային վիրակապեր էին դնում: Շաքարավազի օգտագործման հետազոտության արդյունքում արված ենթադրությունները բավականին զարմանալի էին. պարզվում է՝ շաքարավազն ունակ է սպանել վերքերի բակտերիաները, որոնք խրոնիկական ցավ են պատճառում: Դա շատ պարզ է կատարվում. բակտերիաներին բազմացման համար անհրաժեշտ է խոնավություն, իսկ շաքարավազային վիրակապն ունակ է
ամբողջովին կլանել ցանկացած ջուր:


Շաքարավազով սկրաբներն արդեն վաղուց են հայտնի: Դրանք օգտագործվում են գեղահարդարման բոլոր սրահներում, ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի համար: Այն այնքան էլ դժվար չէ տնային պայմաններում պատրաստելու համար: Պարզապես խառնեք շաքարավազը ձիթապտղի յուղի հետ և, ըստ ձեր ճաշակի, ավելացրեք ցանկացած եթերային յուղ: Մաշկը կդառնա փափուկ և մետաքսանման:


Զարմանալի է, բայց փաստ, որ եթե շրթներկ օգտագործած շուրթերի վրա շաքարավազ ցանեք, մի քիչ սպասեք և լիզեք այն, շրթներկը երկար կպահպանվի:


Շաքարավազն օգտագործվում է նաև՝ որպես բծամաքրիչ, հեշտությամբ հանում է խոտից մնացած հետքերը,  պարզապես բծի վրա շաղ տվեք շաքարավազ և  թողեք մեկ ժամ: Արդյունքն, իրապես, ձեզ կզարմացնի:


Շաքարավազը ներծծում է աղացի միջով անցկացված սուրճի, ցանկացած համեմունքի հոտն ու գույնը:


Շաքարավազը բերանին օգնում է ոչ միայն կծու սննդի ժամանակ, այլ նաև տաք ըմպելիքներից առաջացած այրվածքների դեպքում: Պարզապես շաքարավազով գդալը դրեք լեզվի վրա, և ցավը վայրկենապես կկորչի:


Շրթներկը շուրթերին գեղեցիկ չի՞ դիտվում: Շրթունքներին քսեք շաքարավազի և ձիտապտղի յուղի խառնուրդ և սպասեք 30 վայրկյան: Լվացեք և համարձակ շպարվեք. ամեն ինչ իդեալական կլինի:


Բոլորը գիտեն, թե որքան դժվար է օճառով լվանալ ձեռքերին եղած քսուքը: Շաքարավազի և ցանկացած յուղի խառնուրդով դա անելն այնքան հեշտ է: Շփեք դրանով ձեռքերը և լվացեք ջրով: Ամեն ինչ պատրաստ է:


Շաքարավազը կարող է պահպանել ծաղիկների թարմությունը: Պարզապես ջրի մեջ ավելացրեք 3 ճաշի գդալ շաքարավազ և 2 ճաշի գդալ քացախ: Շաքարավազն օգտակար է ցողունների համար, իսկ քացախը կանգնեցնում է բակտերիաների բազմացումը:


comments