12.11.2012

Իրական հրաշք Ճապոնիայում. ձմեռային այգի՝ միլիոնավոր լուսային լամպերով

Եթե ձեզ բախտ վիճակվի մինչ 2013թվականի մարտի 31-ը լինել Ճապոնիայում, ապա բաց մի թողեք հնարավորությունը և անպայման այցելեք լույսերի կախարդական աշխարհ՝ "Winter Illuminations" անվանումով: Այն գտնվում է Նագասիմա կղզու Կուվանա քաղաքում: Աննախադեպ գեղեցկություն ունեցող այգին բացվում է ամեն տարի՝ ամանորյա տոների նախօրեին  և, իրավամբ, համարվում է ճապոնական կղզիների լավագույն լուսային ձմեռային այգին: Այդ տարածքում առանց դադարի փայլում են միլիոնավոր լուսալամպեր՝ իրենց մեղմ լույսով ողողելով ողջ շրջապատը, այդ թվում՝ ծառերն ու ջրերը: Այգու այցեքարտը համարվում են թունելները, որոնք ցնցում են այցելուների երևակայությունը՝ ստեղծելով պատրանք, թե իրենք շարժվում են գույզգույն կախարդական անցուղիների միջով:


















comments