05.08.2012

Ֆոբիաներն ու մենք

Հոգեբանության մեջ ֆոբիա տերմինը տրվում է տարբեր գրգռիչների հանդեպ վախի՝ բարձր արտահայտված պաթոլոգիկ ռեակցիային:  Ֆոբիան ուժեղ արտահայտված կառչուն վախն է, որը անդառնալիորեն սրվում է որոշակի պայմաններում և չունի լիարժեք տրամաբանական բացատրություն: Մարդկային հասարակարգի զարգացմանը զուգընթաց աճել ու փոփոխման են ենթարկվել ֆոբիայի բազմաթիվ տեսակներ: Որոշ դեպքերում մարդկային վախերն անցնում են տրամաբանության բոլոր սահմանները: Կա, օրինակ, անատիդաեֆոբիա կոչվածը, երբ մարդ վախենում է բադիկից, որ իրեն հետևում է ամենուր: Շարունակելով անհավանական վախերի ցուցակը՝ պիտի նշեմ, որ դրանց բազմազանությունից ծաղկաքաղ եմ արել՝ դրանց վառ օրինակները տեսնելով նաև մեր իրականության մեջ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանց՝ իմ հումորային մեկնաբանություններով: Եվ այսպես՝

ԱԲԼՅՈՒՏՈՖՈԲԻԱ - վախ լողանալուց, լվացք անելուց ու մաքրելուց:
  մեր իրականության մեջ սա Հուռիի բարդույթն է, հուսամ նման մարդիկ մեր շրջապատում շատ չեն


ԱԳԻՐՈՖՈԲԻԱ -
վախ փողոցներից, փողոց անցնելուց:
  դե սա մեր ժամանակների ամենատարածված վախն է, բնակչության ահ ու սարսափը

ԱՏԻԽԻՖՈԲԻԱ - սխալվելու վախ: 
կարծում եմ հասկանալի է, ինչքան դժվար է սխալվելը մեր երկրում: Ով ուզում ես եղիր, մի չնչին սխալ ու քեզ ոտնատակ կտան՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքդ, ո՛չ կատարածդ աշխատանքը: Մենք ներել չգիտենք ;Ճ

ՀԱԼԻՏԻՈՖՈԲԻԱ - վախ բերանի տհաճ հոտից: 
շա՜տ հիգիենիկ ու օգտակար վախ է, քանի որ նման ֆոբիա ունեցողները միշտ հետևում են իրենց բերանի վիճակին ;ՃՃՃ

ՀԻԴՐՈԶՈՖՈԲԻԱ - վախ քրտնելուց: 
տիպիկ հայկական վախ, որն առավել արտահայտվում է մեր քաղաքական գործիչների մոտ: Այս ֆոբիան է պատճառը, որ մերոնք էդքան էլ չեն սիրում աշխատել:

ՀԻՊՊՈՊՈՏՈՄՈՆՍՏՐՈՍԵՍԿԻՊՊԵԴԱԼՈՖՈԲԻԱ - վախ երկար բառեր արտասանելուց: 
ֆոբիայի այս տարատեսակը ահաբեկում է մեր քաղաքական ու շոուբիզնեսյան կարկառուն ներկայացուցիչներին:

ԴԻՍՄՈՐՖՈՖՈԲԻԱ - վախ սեփական արտաքինից:
այս ֆոբիայի շնորհիվ է, որ մեզ մոտ ամենաՊՐԵՍՏԻԺ մասնագիտություններից է պլաստիկ վիրաբուժությունը

ԼԱԽԱՆՈՖՈԲԻԱ - վախ բանջարեղենից:
բազմաթիվ երիտասարդներին պատուհասած վախ, ովքեր ակտիվորեն լքում են գյուղերն ու փախչում մայրաքաղաք:

ՆՈՄՈՖՈԲԻԱ - վախ առանց բջջային հեռախոսի մնալուց:
մեզ մոտ այս ֆոբիան արդեն այնքան է խորացել, որ մենք արդեն վախենում ենք մնալ առանց երկրորդ, երրորդ հեռախոսի, էլ չեմ ասում, ինչ կլինի եթե ընդհանրապես հեռախոս չունենաք:

ՆՈԶՈԿՈՄԵՖՈԲԻԱ - վախ հիվանդանոցներից
եթե սա զարգացած երկրներում ուղղակի ֆոբիա է, ու այնտեղ հիվանդանոցներից ուղղակի վախեցողներ կան, ապա մեզ մոտ այս տերմինը պիտի վերաորակավորել ու փոխել, քանզի մենք չենք վախենում է, մենք ՍԱՐՍԱՓում ենք, ԸՆԿՆԱՎՈՐում ու ԼԵՂԱՃԱՔ ենք լինում մեր հիվանդանոցներից: 

ՕՅԿՈՖՈԲԻԱ - վախ տուն վերադառնալուց
սա հին հայկական վախ է, առավել տարածված խոպանչիների շրջանում: Սա նաև երեխաների շրջանում է ակտիվ ծաղկում : "Դու հըլը տուն կգաս" կամ "արի տուն, ես քո հետ կխոսամ"՝ մեծերի կողմից հնչող ահաբեկող արտահայտություններն ո՞վ չի լսել: 

ՕՍՄՈՖՈԲԻԱ - վախ մարմնի հոտից
այս ֆոբիայով են տառապում հասարակական տրանսպորտից ու տաքսիներից օգտվող մեր բազմահազար հայրենակիցները ;ՃՃՃ

ՍՈՑԻՈՖՈԲԻԱ - վախ շրջապատի գնահատականից
հեհեհ, սա համազգային ֆոբիա է ;ՃՃՃ

ՖԻԼՈՖՈԲԻԱ - վախ սիրահարվելուց, սիրելուց
այ եթե հաղթահարվի այս ֆոբիան, միանշանակ կհաղթահարվեն մնացյալ բոլոր վախերն ու խնդիրները:

ՀԳ. Ինչ եմ ուզում ասել, մի՛ վախեցեք ոչինչից, մի՛ ընկրկեք ոչինչի դեմ, եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք ու սիրեք կյանքն ու զմիմեանս, բայց մի՛ մոռացեք ամենատես բադիկի մասին, նա ձեզ հետևում է... ;ՃՃՃՃ

comments