17.01.2015

Կիռա Շվառց. «Ինչի հայը մարդ չի՞»



Օրեր առաջ հայկական համացանցը «ցնցվում էր» Երևանում բնակվող մի աղջկա մասին պատմող ֆոտոնյութից: Նյութը վերնագրված էր  «Ոչ ոք չէր պատկերացնում, որ հայուհին կարող էր նման բան անել, 18+» և առաջին անգամ հրապարակվեց բոլորին հայտնի BlogNews.am կայքում, այնուհետև կայծակնային արագությամբ տարածվեց մնացած կայքերով: Մեր մեջ ասած՝ բնական էր, որ այդ նյութն այդպես արագ տարածվեց, չէ՞ որ մեր հասարակությունը դեռևս «կուլ է տալիս» նման խայծն ու տրվում ինֆորմացիոն մանիպուլյացիաների:
Առաջացան բազմաթիվ հարցեր նաև հենց նյութի մեկնաբանություններում: Մեզ էլ էր հետաքրքիր, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է այդ աղջիկը և ինչպես մեկ օրում նա դարձավ հայկական համացանցի «հիթը»: Եվ այսպես, մենք հանդիպեցինք լեզվաբան-բանասեր Կիռա Շվառցին: Զրույցի մանրամասները ստորև.


comments

09.01.2015

Վրացիների հերթական բոցը

Մեր հարևան վրացիները երբեմն-երբեմն փայլում են աշխարհի և իրերի նկատմամբ ունեցած իրենց յուրօրինակ պատկերացումներով: Օրերս ինձ հարկավոր էր ճշտել լարի-դոլար տարբերությունը, իսկ որտե՞ղ կարող էի դա անել, դե իհարկե Վրաստանի կենտրոնական բանկի կայքում: Կայքն ամբողջովին վրացերեն է (բնականաբար), իսկ իմ վրացերենի գիտելիքները ձգտում են զրոյի ( չնայած մի երկու բառ գիտեմ ;) ), մի խոսքով փորձեցի լեզուն փոխել, որ գոնե անգլերենով կամ ռուսերենով կողմնորոշվեմ կայքում:
Պարզվեց, որ ռուսերեն տարբերակ ընդհանրապես չկա (ողջունելի է, անտիՊուԾին!!! :)), իսկ ահա անգլերենի հետ կապված ինձ մեղմ ասած «բացեց»: Ահավասիկ, մեր մտքի գիգանտ «կայքաստեղծները» մտածել էին, թե անգլերեն լեզվի համար որ դրոշն ընտրեն՝ ամերիկյա՞ն, թե՞ բրիտանական, բայց այնուհետև, երևի, երկար մտածելուց ու ընկերովի մի-մի հատ փողկապ ուտելուց հետո, եկել էին այն մտքին, որ եթե դնեն մեկի դրոշը, մյուսը կվիրավորվի, ու որոշել են նման էքսպերիմենտի՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ, և ահա, թե ինչ է ստացվել.
Ուղղակի ինձ համար թերևս զարմանալի է, որ այդտեղ բացակայում էին Ավստրալիայի և աշխարհի մնացած 50 պետությունների դրոշների հատվածները, որտեղ անգլերենը պետական լեզու է: Երևի խնդրանք-հորդորով դիմեմ վրաց ֆինանսիստներին՝ նման անթույլատրելի վրիպակն անհապաղ վերացնելու համար:

 Գամարջոբա գենացվալե ցխելի սիմինդի Սուլիկո ուայ մե: 

Իսկ առավել սկեպտիկների առաջարկում եմ այցելել վերոնշյալ կայքն ԱՅՍՏԵՂ ու համոզվել:
comments