19.12.2012

2012 թվականի թոփ-20 ամենացանկալի կանայք


Askmen հանրաճանաչ պորտալը հրապարակել է մոլորակի ամենացանկալի կանանց ամենամյա վարկանիշային ցուցակը: Դրանց հետ կարելի է և՛ համաձայնել, և՛ չհամաձայնել: Նաև կարելի է պարզապես վերցնել ու նայել գեղեցիկ և յուրօրինակ կանանց: Ինտրիգը պահպանելու համար սկսենք ներքևից վերև: 

20. 20-յակը բացում է Կլեր Դեյնսը, ով համարվում է Հոլիվուդի ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհիներից մեկը:



19. Մի սանդղակ ներքև տեղավորվել է Բոնդի ընկերուհին՝ Նաոմի Հարրիսը:



18. Օլիվիա Մաննը էկրաններին հայտնվել է տնտեսագետի նոր մարմնավորմամբ և անմիջապես անցել է լավագույնների շարքերը: Տղամարդիկ սիրում են սեքսուալ և խելացի կանանց:



17. Զոի Դեշանելն անցյալ տարվա համեմատ հինգ հորիզոնականով զիջել է դիրքերը:



16. Շերիլ Կոուլը վարկանիշային ցուցակ է վերադարձել "Աղջիկներ բարձրաձայն" ֆիլմի և կինոյում մեկնարկի միավորման շնորհիվ :



15. "Աթոռախաղ" սերիալի նկարահումներն Էմիլիա Կլարկին դարձրին մոլորակի ամենացանկալի կանանցից մեկը:



14. Մի հորիզոնական բարձր ևս մեկ սերիալի աստղ է: Քրիստինա Հենդրիքսը "Խելագարները" նկարահանումներից հետո դարձել է ոչ թե կանացի էտալոն իր կազմվածքի համար, այլ "ավազե ժամացույց":



13. Բլեյք Լայվլիին բաժին է ընկել անհաջող թիվ: Մենք կարծում ենք, որ վաստակած չէ: Չնայած սա ընդամենը վարկանիշ է:



12. Սոֆիա Վերգարան նախորդ տարի գլխավորում էր վարկանիշային աղյուսակը: Իսկ այս տարի զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Վստահ ենք, դա նրան չի մտահոգում, քանի որ այս պահին նա համարվում է հեռուստատեսային ամենաբարձր վարձատրվող դերասանուհին:



11. Եվ ընդամենը մի հորիզոնական ցածր, անցյալ տարվա համեմատ, իջել է մոլորակի ամենագրավիչ կանանցից մեկը, "հրեշտակ" Քենդիս Սվեյնպոլը:



10. Հիշու՞մ եք ավստրալացի անհավատալի դրական սպորտսմենուհի Միշել Ջենեկեին: Ահա այսպես, Բարսելոնայում պարզ ու հասարակ պարով նա դիրքավորվել է 10-րդ հորիզոնականում:



9. Եվս մեկ դերասանուհի "Խելագարները" սերիալից՝ Ջեսսիկա Պարեն, իններորդն է վարկանիշային աղյուսակում: Երգը, որը դերասանուհին կատարել է սերիալում, թողարկվել է նույնիսկ առանձին սինգլի տեսքով:



8. Ավստրալուհի Ջեսսիկա Գոմեսը, հայտնվելով  "Sports Illustrated"-ի հատուկ թողարկման էջերում, բառացի թռել է դեպի բարձունքներ:



7. "Մթնշաղ" ֆիլմի շարունակության ստեղծումը Քրիստեն Սթյուարտին վերադարձրեց նախկին դիրքերին:



6. Ավստրալուհի Միրանդա Կերրը փոքր-ինչ իջեցրել է տղամարդկանց ախորժակը, բայց ստորագրել է ոգեշնչող քանակությամբ նոր պայմանագրեր, դրա համար արժանապատվորեն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:



5. Սարդ-մարդու ընկերուհի (և՛ ֆիլմում, և՛ կյանքում) Էմմա Սթոունը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը:



4. Մի հորիզոնական բարձր է գտնվում բարբադոսյան գերաստղ Ռիհաննան:



3. Քեյթ Ափթոնին շատերն անվանում են 2011 թվականի հայտնություն: Բայց ահա 2012 թվականին հայտնության մասին արդեն չարժե խոսել: Աստղը բացահայտված է:



 2. "Esquire" ամսագիրը Միլա Կունիսին ճանաչել է մոլորակի ամենասեքսուալ կին: Սակայն այս աղյուսակում դերասանուհին երկրորդն է միայն:



1. Մոլորակի ամենացանկալի կնոջ տիտղոսը տղամարդիկ հատկացրել են Ջեննիֆեր Լոուրենսին: Իսկ քննադատները նրան ամենատաղանդավոր երիտասարդ դերասանուհին են համարում:




comments