22.01.2013

Կոնյակներ, որոնք մի ամբողջ կարողություն արժեն

"Կոնյակը կենդանի ջուր է, որն ունակ է երկարացնել մարդու կյանքը, ցրել վատ տրամադրությունը, սրտերը լցնել ուրախությամբ ու երիտասարդացնել:" Ահա այսպես էին արտահայտվում այս հրաշք ըմպելիքի մասին Հենրի Երկրորդի կառավարման տարիներին:

Այսօր ձեզ կներկայացնենք հինգ թանկարժեք կոնյակներ, որոնք սահմանափակ քանակով են թողարկվել հատուկ կոլեկցիոներների համար և համարվում են ամենաթանկն աշխարհում:

5.  L'Espirit de Courvoisier


Այս լեգենդար կոնյակը ստացվում է դեռևս Էդուարդ VII-ի և Նապոլեոն III-ի ժամանակների սպիրտատեսակների միախառնումից, ինչն էլ կոնյակին անկրկնելի համ ու բույր է հաղորդում: Խմելուց հետո բերանում դեռ կես ժամ զգացվում է այս յուրօրինակ փունջը: Կոնյակը վաճառվում է բյուրեղապակյա տարայի մեջ, ինչն ավելի է ընդգծում նրա յուրօրինակությունը: 
Վաճառվում է 7.000 դոլարից ոչ էժան:








4."Hennessy Ellipse"


Արտադրվել է ընդամենը 2.000 շիշ: Այն, իհարկե, աշխարհում ամենաթանկը չէ, բայց ամենահայտնիներից մեկն է: Այն անմիջապես գնվեց կոլեկցիոներների և բարձրակարգ կոնյակի սիրահարների կողմից: Շիշն ունի յուրօրինակ ձև, այն նման է էլիպսի, որը հայտնի դիզայներ Թոմաս Բաստիդի աշխատանքի արդյունքն է: Մեկ շիշն արժե մոտ 8.000 դոլար:







3. Remy Martin Louis XIII Black Pearl Magnum

Ավեի քան 1.200  տարբեր տեսակի հարյուրամյա կոնյակի սպիրտերի միախառնումից է ստացվել այս հրաշահամ կոնյակը: Թողարկվել է ընդամենը 358 շիշ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հերթական համարը: Կոնյակը լցված է հատուկ շշի մեջ, որը հայտնի է "սև մարգարիտ" անունով: Բոլորովին վերջերս վաճառվեց վերջին շիշը, որը պատրաստվել էր Baccarat-ի տան մասնագետների կողմից: Կոնյակը 34.000 դոլարով Վանքուվերի միջազգային օդանավակայանի duty free-ից ձեռք բերեց չինացի մի զույգ:


2. Hennessy Beauté du Siècle

Այս կոնյակն արտադրվում է միայն անհատական պատվերով և արժե, պատրաստվե՛ք, 190.000 դոլար: Խմիչքն ,իրականում, կարելի է համարել արվեստի գործ` պատրաստված հայտնի կոնյակագործ Յան Ֆիյի կողմից: Շշալցվում է բարձրակարգ բյուրեղապակե գրաֆիններում, որոնք պատրաստվում են համաշխարհային հռչակ վայելող Baccarat ընկերության կողմից:











1. Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne

Henri IV Dudognon-ը գրանցված է Գինեսի ռեկորրդների գրքում` որպես աշխարհի ամենաթանկ կոնյակ ու ալկոհոլային խմիչք: Այն վաճառվել է 2009թ.-ին Դուբայում, (այստեղ խորը շունչ ենք քաշում) 2 մլն դոլարով: Թանկարժեք խմիչքը վաճառվում է ոչ պակաս թանկարժեք տարայով` գրաֆին` բարձր հարգի պլատինից ու 24 կարատանոց ոսկուց (ընդհանուր 4 կգ թանկարժեք մետաղ), զարդարված 6.500 ադամանդներով և այլ թանկարժեք քարերով: Տարան պատրաստել է ֆրանսիացի հանրահայտ ոսկերիչ Խոսե Դավալոսը: Henri IV Dudognon-ը պատրաստված է հարյուրամյա կոնյակների լավագույն սպիրտերի համադրումից և ունի 41% թնդություն, հարյուր տարի շարունակ պահվել է փայտե տակառներում, որոնք էլ իրենց հերթին մինչ օգտագործվելը հինգ տարի շարունակ չորացվել են բնական պայմաններում: 
comments