21.01.2013

Գուգլը որոշել է հրաժարվել գաղտնաբառերից



Գուգլ ընկերությունը գաղտնաբառերը դադարել է համարել որպես օգտատերերի տվյալների անձնական պահպանման համար արդյունավետ միջոց և մտածում է այլընտրանքի մասին: Լիազորման սարքերի փորձարկումը պիտի սկսվի արդեն 2013 թվականին: 


Այդպիսի սարք կարող է հանդիսանալ Yubico մանրաքարտը: Տեղակայվելով սովորական USB-կրիչի մեջ՝այն ինքնաբերաբար լիազորում է օգտատիրոջը Գուգլի ծառայություններում: Դրա համար ոչ մի լրացուցիչ ծրագրային ապահովում չի պահանջվում: Համապատասխան թարմացումները կկատարվեն անմիջապես բրաուզերի միջոցով:   



Բացի այդ, ընկերությունը մշակում է գրանցման անկախ արձանագրություն այնպիսի սարքերի միջոցով, որոնք կկարողանան օգտագործել երրորդ կողմի ծառայությունները: Դրա շնորհիվ օգտատիրոջն անհրաժեշտ չի լինի միաժամանակ հիշել գաղտնաբառերը և իր մոտ պահել մանրաքարտը. միայն դա լիովին բավարար կլինի: 


Հետագայում ծրագրվում է գրանցման տեխնոլոգիան առավել հարմարավետ դարձնել: Գուգլի ինժեներները ենթադրում են, որ մանրաքարտերը կտեղավորվեն հեռախոսներում, մատանիների կամ այլ զարդերի մեջ, որոնք մշտապես կրում ենք: 

comments