Ավատարը (գլխավոր նկարը) վեր է հանում մեր թաքցված հույզերը, այն, ինչը պակասում է, այն ինչ մենք ցանկանում ենք լինել: Հոգեբանական նման գծերով օժտված մարդիկ ընտրում են որոշակի տիպի ավատարներ: Եվ ավատարից կարելի է շատ բան իմանալ նրա տիրոջ մասին...
Երեխա, մանկական սեփական լուսանկարներ, փափկասուն կենդանիներ: <<Ես փոքրիկ եմ: Ուզում եմ՝ ինձ ձեռքերի վրա պահեն:>>: Սիրո, հոգատարության,ուշադրության անբավարարություն: Մարդը ցանկանում է մեծանալ: Նա բավականին ակնառու <<չհասած>> անհատականություն է:
Սեփական երեխայի նկարը: << Ես եմ իմ երեխան>>: Քո եսի և կյանքի արժեքների կորուստի հետևանքը անիրատեսությունն է: Երեխայի հետ միաձուլվելը փորձ է կյանքը նրանով լցնելու:
Զուգընկերոջ (զուգընկերուհու) հետ նկար: <<Ես հարաբերություններ ունեմ, բոլորդ տեսեք>>: Սիրո և վստահության անբավարարություն այն մասին, որ դու կարող ես սիրված լինել: Ինքնագնահատականի ճանաչում՝ որպես տղամարդ (կին):
Բնանկար կամ բնության այլ տարրեր: <<Հանգստի գնալու ժամանակն է>>: Ներքին ներդաշնակության պակաս: Այդպիսի մարդկանց ոչ հաճախ պետք է ներքին համոզմունք այն բանի, որ նրանք հանգստի իրավունք ունեն:
Պաշտոնական լուսանկար: <<Ես հաջողակ եմ>>: Սեփական անձի՝ <<լավը>> լինելու վստահության անբավարարություն: Հաջողության ճանաչման շնորհիվ սեր ստանալու ցանկություն:
Ծիծաղելի նկար: <<Արի՛ ծիծաղենք: Պետք է չէ ամեն ինչ լուրջ ընդունել>>: Թեթևության անբավարարություն: Ներսում ինչ-որ չապրած տխրություն կա, որից փախչելու ցանկություն ունեք:
Նկարի բացակայություն: <<Մի՛ նայիր ինձ>>: Անվտանգության անբավարարություն: Գաղտնիություն ու անվստահություն, կասկածամտություն, իրավիճակը վերահսկելու ցանկություն:
Ձեզ ներկայացրինք հոգեբանների ուսումնասիրությունները, իսկ թե որքանով են դրանք համապատասխանում ձեզ և որքանով եք դուք համակարծիք դրանց հետ, կարող եք գրել մեկնաբանություններում: