30.01.2013

Աշխարհի ամենաբարակ ժամացույցները



Հեղինակները CST-01 անվանում են աշխարհի ամենաբարակ ժամացույցները և այն, իսկապես, իրականություն է: Ժամացույցների հաստությունը մեկ միլիմետրից էլ քիչ է՝ 0.8 մմ, իսկ քաշը՝ 12 գ: Ըստ էության՝  այն ճկուն պողպատե թիթեղ է, որի վրա սոսնձվում են E-Ink էկրանը և միկրոմարտկոցը:


Մարտկոցը լիցքավորվում է 10 րոպե և մեկ ամիս ապահովում է ժամացույցների աշխատանքը: Նախագծողները խոստանում են, որ մարտկոցը կդիմանա մինչև 10.000 լիցքավորման շրջափուլի 15 տարվա ընթացքում:


CST-01 նախագիծն անհրաժեշտ 200 հազար դոլարի փոխարեն արդեն 250 հազար դոլար է հավաքել: Կանխատեսումների համաձայն՝ մինչև հավաքի վերջնաժամկետը այն ավելի քան 3 միլիոն դոլարի ներդրում կունենա:


Մանրածախ առևտրում  CST-01 ժամացույցները կարժենան 170 դոլար, Kickstarter-ում կարելի է պատվիրել սպիտակ կամ սև մոդելներ 129 դոլարի դիմաց՝ ավելացրած առաքումը:

    

comments