Ողջու՜յն, սիրելի ընթերցող,
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Եկ մենք ցնծանք, ուրախանանք, բոլորի առջև լի սեղաններով մեր դուռը բանանք: Ներս հրավիրենք,
բաժակ բարձրացնենք և ներկաների Ամանորը մենք շնորհավորենք: Դրանից հետո վեր կենանք,
պարենք և տոնածառի կողքն աշխույժ մի շուրջպար բռնենք: Ցանկանանք միմյանց ամենալավն
ու ամենաբարին, ամենավսեմն, ամենաարին, մեծ հաջողություն և առողջություն, ծով համբերություն
և գործերի մեջ աչալրջություն:
Թող որ Նոր տարին լինի մեծ հույսի, սիրո և լույսի անաղարտ տարի, երազանքների իրականացման
և մեր հույսերի խոր ամրապնդման բարերար տարի, սերմի ու ծիլի, ծառի ու ծաղկի, բերք ու
բարիքի բարունակ տարի:
Թող որ այս տարի սիրող սրտերը իրար հանդիպեն, կամուրջը կապեն, ընտանիք կազմեն: Եվ զավակն
հայոց պահապան լինի իր շեն օջախին ու իր ծնողին:
Սիրելի ընթերցող, մեզ և ձեզ ցանկանում ենք ստեղծագործական նորանոր հաջողություններ, հետաքրքիր նյութեր: Հուսով ենք՝ գալիք 2013 թվականին կրկին մեզ հետ կլինես:
Սիրելի ընթերցող, մեզ և ձեզ ցանկանում ենք ստեղծագործական նորանոր հաջողություններ, հետաքրքիր նյութեր: Հուսով ենք՝ գալիք 2013 թվականին կրկին մեզ հետ կլինես: