20.12.2012

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը (ֆոտոշարք)

Ritz-Carlton հյուրանոցը տեղակայված է Հոնկոնգի ամենաբարձր շինությունում՝ 118 հարկանի միջազգային առևտրային կենտրոնում: Երկնաքերի ընդհանուր բարձրությունը 490 մետր է: Այն Հոնկոնգի ամենաբարձր հաստատությունն է: Համարները գտնվում են երկնաքերի վերին հարկերում և զբաղեցնում են 102-108 հարկերը: Հյուրանոցում ամբողջությամբ 312 համար կա՝ յուրաքանչյուրի մակերեսը սկսած 50քմ-ից: 118-րդ հարկում, որտեղից բացվում է քաղաքի լավագույն տեսարանը, գտնվում է աշխարհի ամենաբարձր բարը: Նոր The
Ritz-Carlton-ի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011թ. մարտի 29-ին, որի ժամանակ  Ritz-Carlton հյուրանոցային ընկերության նախագահը հպարտությամբ նշել է, որ իրենք շքեղությունն իր բոլոր իմաստներով բարձրացնում են նոր մակարդակի վրա: Քանի որ հյուրանոցը զբաղեցնում է երկնաքերի վերին հարկերը, ընդունարանը գտնվում է 103-րդ հարկում: Հյուրերին այնտեղ են բարձրացնում 50 վայրկյանում գերարագ գործող վերելակի միջոցով: Ականջներն, այո՛, փակում են: Կարելի է ճաշել 430մ բարձրության վրա և պատուհանից դուրս նայել: Համարները տարբեր են: 400մ բարձրության վրա գտնվող համարները երկու ննջասենյակներով կարելի է վերցնել 10000 եվրոյով: Տարբեր ճաշակի երաժշտասերների համար յուրաքանչյուր համարում կա 160 գիգաբայթանոց IPod: Գողության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ գրանցման ժամանակ ձեր քարտի վրա բոլոր  դեպքերում ամրագրում են 2000 եվրո: Հյուրանոցն, իրոք որ, հրաշալի է և արժե ձեր փողերը: Մի քանի օր ապրել 480մ բարձրության վրա, հետաքրքիր արկած կլինի, որը դուք կհիշեք ձեր ողջ կյանքի ընթացքում: Եթե չունեք հնարավորություն այնտեղ գոնե մի քանի օր ապրելու, ապա խորհուրդ է տրվում բարձրանալ բար և հիանալ քաղաքի տեսքով:
Իսկ այժմ կատարենք վիրտուալ շրջագայություն.




















































comments