11.04.2013

Էրիկը, Վակցինան և այլ հայտնիները կոչ են անում...

Օրերս Դինգո թիմը, Թումո դիզայն ստուդիան, Ազդ փրոդակշնը, Հաֆ-Հաֆ խանութների ցանցը և Փրո Փոզ բարեգործականը հանդես եկան մեծ նախաձեռնությամբ, որին անմիջապես միացան հայկական շոուբիզնեսի սիրված ու հայտնի ներկայացուցիչները` Էրիկ, DJ Vakcina, Այդին Դավուդի, Նարեկ Բավեյան, Գուրգեն Դաբաղյան, Ալին Գոյան, Նարինե Դովլաթյան, Լայանա և այլոք: Նախագիծը կոչվում է "Հայտնիները հանուն անտուն կենդանիների", որտեղ
սիրված երգիչ-երգչուհիներն իրենց ներկայությամբ խրախուսում են փողոցում հայտնված կենդանիների որդեգրումը, երբ մարդիկ տալով նրանց տանիք ու ջերմություն` կստանան հավատարմություն և իսկական ընկեր` անկախ նրանից կենդանին ցեղական է, թե խառնածին: Այսպիսով հնարավոր է լուծել մեր փոքրիկ բարեկամների շատ ու շատ խնդիրներ` փրկելով նրանց նաև ֆիզիկական ոչնչացումից: 
"Մի՛ գնիր, որդեգրի՛ր" - այսպիսին է շարժման կարգախոսը:




Մեր բլոգը նույնպես միանում է այս շարժմանն ու կո՛չ անում մեր բնակչությանը` սրտացավություն ցուցաբերել շրջակա միջավայրի և անտուն կենդանիների հանդեպ: 

Կենդանի որդեգրել կարող եք այստեղ կամ այստեղ:
Նախագծի մանրամասներին, ինչպես նաև աստղերի այլ ֆոտոներին կարող եք ծանոթանալ այստեղ:
comments