18.07.2013

Հեռավորության վրա համբույրի փոխանցման սարք. Քիսենջեր


Հուման Սամանին՝ Սինգապուրում գիտական ինտելեկտի հետազոտությամբ զբաղվող գիտնականը, հայտնի է դարձել՝ շնորհիվ քիսենջերի հայտնագործության: Այդպես է նա անվանել այն ռոբոտին, որն ունակ է
հետևել և հեռավորության վրա համբույր փոխանցել:


Հուման Սամանին մշակել է մի սարքի հայեցակարգ, որը կարող է տնտեսական հաջողություն ունենալ և ասիական երկրներում հիթ դառնալ՝ առանձնանալով արտասովոր սարքերի նկատմամբ սեր ունեցողների համար: Նրա՝  ոչ մեծ չափեր ունեցող քիսենջերը խոզուկ-դրամապանակ է հիշեցնում: Սարքում տեղակայված են մի զույգ արհեստական զգայական շուրթեր, որոնք արտաբերում են շարժումները:


Եթե դուք ցանկանում եք ձեր համբույրը փոխանցել մոլորակի մյուս ծայրում, սարքը ձեր ձեռքը վերցրեք և շուրթերով կրքոտ սեղմեք քիսենջերի սիլիկոնային շուրթերին: Համբույրի ստացողը ևս նույն բանը պետք է անի, իսկ երկու սարքերը կփոխանցեն ձեր շրթունքերի շարժումները մեկը մյուսին՝ այդպիսով ստեղծելով իրական համբույր:


Սարքը մի տարօրինակ յուրահատկություն ունի. ամեն անգամ, երբ նրան դիպչում են շրթունքներով, այն ձայներ է արձակում, որոնք նման են խոզի խռխռոցին: Խոստովանենք, որ ռոմանտիկ իրավիճակ ստեղծելու համար բավականին տարօրինակ եղանակ է:


comments