19.06.2013

Հայտարարված է iWatch ժամացույցների թողարկման ամսաթիվը

Բոլորը մեծ անհամբերությամբ են սպասում Apple iWatch <<խելացի>> ժամացույցների թողարկմանը: Եվ մինչդեռ Թիմ Կուկը միայն ակնարկում է, որ նոր գադջետն իր հնարավորություններով ամենևին չի զիջի Apple ընկերության պլանշետներին ու սմարթֆոններին, փորձագետները կանխատեսումներ են անում, որ
նոր սարքը կներկայացվի 2014 թվականի փետրվար ամսի առաջին կեսին:


Ոչ պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ մատակարարներն արդեն պատրաստ են Apple ընկերությանը ներկայացնել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Համարվում է, որ 1.5 դյույմանոց էկրանով սարքի մեջ օգտագործողի թույլտվության համար կկիրառվի մատնահետքերի տեսածրիչ:
Հենց հիմա ամերիկյան համակարգչային էլեկտրոնիկայի հսկան պարտավոր է որոշում ընդունել արդեն այս տարի iWatch նոր սարքի նպատակահարմարության անոնսը ներկայացնելու համար:
comments