30.07.2012

Հոլիվուդյան ամենաթանկ նշանադրության մատանիները

Նշանադրությունն ամենագեղեցիկ պահերից է մեր կյանքում: Սեր, հուզմունք, երջանկություն, անթաքույց ժպիտներ ու համատարած տոն, որն առավել նշանավորվում է մատանու՝ հարսնացուի մատին հայտնվելու փաստով: Իսկ եթե դու ոչ հասարակ մահկանացու, այլ Հոլիվուդյան աստղ ես, ապա պատրաստվի՛ր մատիդ վրա կրել մի ամբողջ կարողություն:
Այսպիսով առաջարկում եմ ձեզ զբաղվել մեր սիրելի գործով. հաշվել ուրիշի կարողությունները ;ՃՃ
Գնացինք...

10. Հիլլարի Դաֆ
Արժեքը՝ 1մլն ԱՄՆ դոլլար
14 կարատ ադամանդե մատանի, նվիրել է հոկեիստ Մայք Քոմրին, 2010թ.













9. Քամիլլա Փարքեր-Բոուլզ
Արժեքը՝  1մլն ԱՄՆ դոլլար, նվիրել է արքայազն Չարլզը











8. Ջենիֆեր Լոպես
Արժեքը՝ 1.2 մլն
6.1 կարատ վարդագույն ադամանդով մատանի՝ նվիրված Բեն Աֆլեքի կողմից: Ու ի՞նչ էր մտածում էս աղջիկը, երբ հավաքեց ճամպրուկն ու լքեց Բեննիին:











7. Քեթրին Զեթա-Ջոնս
Արժեքը՝ 2 մլն
Մատանին 1920-ականների է, զարդարված 10 կարատանոց ադամանդով ու 28 այլ թանկարժեք քարերով: Կեցցե՛ Մայքլ Դուգլասը:











6. Քիմ Քարդաշյան
Արժեքը՝ 2 մլն
Դե, մեր Քիմը փայլում է ամենուր: Նրա փայլն էլ ավելի ակներև դարձավ 2011թ. Քրիս Համֆրիսի նվիրած 20.5 կարատանոց ադամանդե մատանու շնորհիվ: Իսկ նա վերցրեց մատանին, ոտքից գլուխ չափեց Քրիսին ու... հեռացավ ;ՃՃՃ











5. Մրայա Քերի
Արժեքը՝ 2.5 մլն դոլլար
Երգչուհին "Jakob & Co"-ի մատանին ստացել է 2008-ին Նիկ Քեննոնից:











4. Ժակլին Քենեդի-Օնասիս 
Արժեքը՝ 2.6 մլն
1968-ին Արիստոտել Օնասիսը նրան նվիրեց 40 կարատ ադամանդե մատանին:











3. Մելանիա Քնաուս
Արժեքը՝ 3 մլն
Համեստ մատանի 15 կարատ ադամանդով շատ համեստ միլլիոնատեր Դոնալդ Թրամփից:











2.Փերիս Հիլթոն
Արժեքը՝ 4.7 մլն
Մատանին նվիրել է հույն միլլիոնատեր Փերիս Լատիսը: Ահա թե ուր է գնում Հունսատանի բյուջեն ;ՃՃՃ











1. Բեյոնս Նոուլզ
Արժեքը՝ 5 մլն դոլլար
18 կարատ ադամանդ՝ նվեր Ջեյ-Զիի կողմից: Մարդիկ ապրում են, բա չէ՛ ;ՃՃՃ

comments