Երկար ժամանակ
հետևելով հայկական կայքերի ու հոդվածների վերտառություններին՝ եկա մի եզրակացության,
որ ցանկացած հոդված, որն իր վերնագրում ներառում է վերը նշված արտահայտություններից
որևէ մեկը, դառնում է ամենաընթերցվածն ու քննարկվողը: Դե սեքսի դեպքում հասկանալի է.
բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական հետազոտություններ ու թեզեր են գրվել այս երևույթի
մասին: Այն, որ երկրագնդի հասուն բնակչությունն օրվա մեծ մասն անցկացնում է սեքսի մասին
մտորումներով ու քննարկումներով, դա արդեն իսկ փաստ է: Եվ, բնականաբար, հարկ է նշել
նաև ամենաշահութաբեր՝ սեքս-ինդուստրիայի աստղաբաշխական հաջողությունների մասին, որի
մեծագույն սպառողն է նաև ազգիս մի ստվար զանգվածը: Հետևաբար կրծքերն ու այլ մանրամասները,
ինչպես նաև Պամելայա-Քարդաշյանական հզոր ապարատը դրա բաղկացուցիչ ու անքակտելի մասն
է:
Ինձ համար
ֆենոմեն է Լիլիթ Հովհաննիսյանը, ով էքսցենտրիկ է, երբեմն անհասկանալի, հաճախ՝ անճաշակ,
բայց միաժամանակ՝ ոճ է թելադրում, նա նաև ամենաքննարկվող երգչուհիներից է մեր երգարվեստում:
Որպես ռադիոհաղորդավար՝ պիտի նշեմ նաև, որ Լիլիթն ամենապատվիրվող կատարողներց է, դա
էլ է անհերքելի: Ինքս էլ Լիլիթի մեծ երկրպագուն չեմ՝ չնայած ունեմ մի քանի սիրելի կատարումներ:
Բայց մի
բան պարզ է. Լիլիթի անձով ու գործունեությամբ հետաքրքրվում են բոլորը՝ անկախ նրանից, սիրո՞ւմ են նրան, թե ատում, բայց որ
անմիջապես արձագանքում են նրա մասին հոդվածներին, դա էլ չի կարելի ժխտել: Եվ դա ասում
եմ սեփական փորձից, քանի որ սա արդեն երրորդ գրառումս է, որտեղ անմիջականորեն, կամ
մասնակի անդրադառնում եմ նրան:
Իսկ իմ
առաջ քաշած փաստարկներն ապացուցվում են նրանով, որ դու հիմա կարդում ես այս գրառումը
))))
Իսկ այ
անբուժելի թվացող մի սպեցիֆիկ հայկական ֆոբիայի մասին կխոսեմ քիչ ավելի ուշ, երբ կստանամ
հոգեբանների հետազոտությունների արդյունքները:
Հ.Գ. Հարգարժան
քոմենթամոլներ (comment – հայ. գրառում, դիտողություն, մեկնաբանություն), մեծ խնդրանք,
հոդվածիս մոտեցե՛ք առավելապես թեթև ու հումորով: Վերջիվերջո լավ սեքսն առողջարար է,
գեղեցիկ կուրծքը՝ դիտարժան, դե Լիլիթն էլ երգում ա, թո՛ղ երգի))))))