01.12.2013

Հնդկական թոփ 10 (ՄԱՍ 1)

Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող: Ամանորյա տոներին ընդառաջ՝ Քեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր երաժշտական տասնյակ` հին ու բարի հնդկական ֆիլմերից վերցված: Երբևէ կարծե՞լ ես, թե որքա՜ն նոստալգիկ, որքա՜ն սիրված են եղել դրանք ու թե որքան հույզեր կարող է առաջացնել հնդկական էքսկուրսիան դեպի անցյալ: Դե ի՞նչ պատրա՞ստ ես: Գնացի՜՜՜նք...





10. Բոբբի, 1973: Ռեժ.` Ռաջ Կապուր:

Կարծում եմ Բոբբին ժամանակին ամենացանկալի կանանց շարքում էր մեզանում: Սովետական միությունում` հավասար հասարակության մթնոլորտում, հարուստ տղայի և աղքատ աղջկա սիրո պատմությունը իսկական բում առաջացրեց` ստիպելով ավելի քան 62,6 մլն սովետական քաղաքացիների հուզվել, արտասվել ու հիանալ այս երիտասարդ դերասաններով: Ո՜ւր էր թե "Դժվար ապրուստի" ստեղծագործական խումբը գոնե մի անգամ այս ֆիլմը դիտած լիներ:
Դե իսկ ֆիլմի կոնկրետ այս երգը իսկական հիթ դարձավ:







9. Թափառաշրջիկը, 1951: Ռեժ. և գլխավոր դերում` Ռաջ Կապուր:

Ռաջ Կապուրի թերևս ամենահայտնի ֆիլմերից մեկը, որտեղ հենց ռեժիսորն ինքը մարմնավորեց թափառաշրջիկի կերպարը: 1953-ին ֆիլմը ներկայացված էր Կաննի կինոփառատոնում` հիմնական մրցութային ցուցադրման: Եվ որպես երաժշտական լիամետրաժ ֆիլմ` իհարկե այն լի է գեղեցիկ կատարումներով, որոնցից երկու ամենասիրվածն ու հայտնին ներկայացնում ենք ձեզ:





8. Թափառաշրջիկը, 1951: Ռեժ. և գլխավոր դերում` Ռաջ Կապուր:





7. Ալի Բաբայի և 40 ավազակների արկածները, 1979: Ռեժ.` Լատիֆ Ֆայզիեվ, Ումեշ Մեհրա: 


Այս ֆիլմը թերևս նույնպես կարելի է դասել ռեկորդակիրների շարքը: 80-ականներին այն ՍՍՀՄ կինովարձույթում 5-րդ հորիզոնականում էր դիտելիության քանակով: Իսկ ահա Հայաստանում այն հատուկ ուշադրության արժանացավ, ինչո՞ւ... մի՞թե մոռացել եք Մհեր Մկրտչյանի հերոսին այս ֆիլմում, եթե մոռացել եք, ապա առա՜ջ` ֆիլմը նորից դիտելու:
Չանդրադառնալ այս ֆիլմի երաժշտական համարներից մեկին` հանցագործություն կլիներ: "Խաթուբա... խաթուբա..." , չէ՜՜՜, մենք էն ակորդիոնով ու կռակադիլ Գենայի ձայնով երգող երգչին չենք հիշել, սա հենց երգի վերնագիրն է... ;)





6. Զիտա և Գիտա, 1972: Ռեժ.` Ռամեշ Սիպպի:

Հիշո՞ւմ եք երկվորյակ քույրերին` մեկը զանգակ, մյուսը` բամբակ: Այո, Զիտան և Գիտան: 1972-ին ֆիլմը թողարկվեց, և անմիջապես դարձավ ամենադրամարկղայինն այդ տարի: Իսկ ֆիլմի ամենահիշարժան երգերից է արբած Զիտայի, թե՞ Գիտայի, թե՞... մի խոսքով գլխավոր հերոսուհու երգը ;)


...
շարունակելի...

Մաս 2՝ այստեղ
comments