31.10.2012
28.10.2012
27.10.2012
Չի՞ ստացվում քնել. խորհուրդներ՝ ինչպես ակտիվ մնալ
Լիարժեք քունը մեզ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի առողջ լինենք և կարողանանք կատարել ամենօրյա գործերը, իսկ անբավարար քունը մեզ սպառնում է շաքարախտով, սրտանոթային հիվանդություններով, գիրացմամբ և դեպրեսիայով:
Բժիշկները խորհուրդ են տալիս 7-9 ժամ քնել օրվա ընթացքում, իսկ առավել հաճախ՝ լարված աշխատանքային գրաֆիկի դեպքում, առողջ քնի մասին մեզ մնում է միայն երազել:
Ի՞նչ անել, եթե բավարար չափով չենք քնել. դեռ մեզ մի ամբողջ աշխատանքային օր է սպասվում: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես ակտիվ և զգոն լինել:
Բժիշկները խորհուրդ են տալիս 7-9 ժամ քնել օրվա ընթացքում, իսկ առավել հաճախ՝ լարված աշխատանքային գրաֆիկի դեպքում, առողջ քնի մասին մեզ մնում է միայն երազել:
Ի՞նչ անել, եթե բավարար չափով չենք քնել. դեռ մեզ մի ամբողջ աշխատանքային օր է սպասվում: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես ակտիվ և զգոն լինել:
25.10.2012
Պոզիտիվ. Զվարճալի սմայլիկներ կատուների դերակատարմամբ
Ընկերների հետ նամակների միջոցով համացանցում շփվելով՝ մենք օրական հազարավոր սմայլիկներ ենք ուղարկում: Համակարգչի անիմացիոն սմայլիկներ, հեռախոսի դեղնավուն կամ սովորական սիմվոլներ. ընտրությունն այնքան էլ մեծ չէ: Իսկ հիմա պատկերացրու, որ սմայլիկների ցուցակում տեսնում ես քո սիրելի փիսիկի դեմքը: Քո փիսիկից լավ էլ ո՞վ կարող է ավելի լավ փոխանցել քո էմոցիաները:
Հակածխախոտային ամենակոշտ օրենքներով 10 երկրները
ՖԻՆԼԱՆԴԻԱ
Որտեղ է թույլատրվում ծխել՝ ոչ հասարակական բացօթյա տարածքներում և սեփական տանը
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ €50-150, անչափահասներին սպառնում է ազատազրկում
24.10.2012
Ինչպես է նկարում նկարիչ հիպերռեալիստը
Երիտասարդ իտալացի նկարիչ Դիեգո Ֆացիոն ամեն անգամ ստիպված է լինում ապացուցել հանդիսատեսին, որ իր հիպերռեալիստական նկարները ֆեյք չեն: Ամեն անգամ նկարչի նոր նկարի ի հայտ գալու դեպքում համացանցում հայտնվում եմ դրանց անհավատալի լինելու վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ: Քսաներկուամյա մատիտանկարի վարպետին մնում է կիսվել իր ստեղծագործական գաղտնիքներով: Հիպերռեալիստ-ինքնուս Դիեգո Ֆացիոն սկսել է դաջվածքների էսքիզներից: Ոգեշնչվելով ճապոնական նկարիչների ստեղծագործություններից՝ Դիեգոն սկսել է սրել իր հմտությունները՝ զարգացնելով նկարի իր տեխնիկան: Նա աշխատում է ինչպես լավ աշխատող տպիչ՝ նկարները սկսելով թերթի եզրից: Օգտագործում է սովորական մատիտներ և ածուխ: Մի դիմանկարի ստեղծման համար նկարչից 200 ժամ է պահանջվում:
23.10.2012
Որտեղ է ապրում համացանցը
Google ընկերությունը գաղտնազերծել է իր տվյալների բազայի լուսանկարները: Հարյուրավոր սերվերներ 24 ժամ շարունակ միլիոնավոր մարդկանց համար մշակում են հարցումները, պահպանում են տեսահոլովակները, ապահովում էլեկտրոնային նամակների գործընթացը: Բացի այդ, այդ ամենի հետևում մարքեթինքն է. ընկերությունը ներկայացնում է, թե ինչ ուշադրություն է դարձվում էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանը, տվյալների ապահովությանն ու անվտանգությանը, աշխատողների պրոֆեսիոնալիզմին, կապի որակին և այլն:
17.10.2012
Գունավորենք մեր կյանքը
Պատուհանից դուրս աշուն է: Առաջարկում եմ հետևենք Աշնան օրինակին ու փորձենք ինքներս մեր կյանքը գունավոր դարձնել: ;)))))))
16.10.2012
Լոգոտիպեր. սկզբից մինչև վերջ
Կան մի շարք հետազոտողներ, ովքեր զբաղվում են լոգոտիպերի պատմության ուսումնասիրությամբ: Որոշ լոգոտիպեր մինչև այսօր պահպանում են իրենց կորպորատիվ մանրամասները: Սակայն դրանց մեծամասնությունը անճանաչելիության աստիճան փոփոխվել է:
Լոգոտիպերի առաջացման, զարգացման ու էվոլյուցիոն զարգացման փուլերով ձեզ չծանրաբեռնելու համար առաջարկում եմ համեմատել առաջինը վերջինի հետ: Ինչևէ, հաճելի ճանապարհորդություն լոգոտիպերի աշխարհում: ;))))
15.10.2012
Փաստեր Երկրի մասին
· Երկիրը կարելի է դիտարկել՝
որպես կենդանի օրգանիզմ, որն ունի սեփական շնչառությունը. այն կարգավորում է իր ջերմաստիճանը,
օգտագործում է էներգիան և մշտապես փոխում է իր մաշկը:
Աստղակենսաբանության
ոլորտի հետազոտողները հայտնաբերել են, որ Երկրի կլիմայի նախկին կայուն վիճակը անոմալիա
է և հաջորդ մի քանի միլիարդ տարում ամեն ինչ կհասնի նորմայի սահմաններին:
Օվկիանոսների մակերևույթի
տակ գտնվում են ամենամեծ լեռնաշղթաները, որոնք պահպանում են երկրագնդի մակերևույթը:
Երկրի մակերևույթի
ավելի քան 80 %-ն ունի հրաբխային ծագում:
Ամերիկյան հնդիկների
շրջանում տարածված է այն կարծիքը, որ Երկրի մակերևույթը գտնվում է մի հսկա կրիայի վրա,
և այն ցնցվում է ամեն անգամ, երբ կրիան տեղաշարժվում է:
Ըստ ամենահայտնի վարկածներից
մեկի՝ ինչ-որ ժամանակ Երկիրն իր ուղեծիրը կիսել է մեկ այլ մոլորակի հետ, որին գիտնականները
Թեա են անվանել: Շատ ու շատ միլիարդավոր տարիներ առաջ այդ մոլորակները բախվել են, ինչի
արդյունքում իր պատմության մեջ Երկիրն ունեցել է ամենամեծ աղետը, որից հետո ձեռք է
բերել հավելյալ զանգված և ունեցել իր սեփական արբանյակը:
Աշխարհի ամենաարտասովոր հարսանեկան զգեստները
Ցանկացած կնոջ համար հարսանիքն իր կյանքի ամենակարևոր և գլխավոր իրադարձությունն է:
Հենց այդ պատճառով նա առանձնահատուկ է պատրաստվում այդ իրադարձությանը:
Եվ իհարկե, հատուկ ուշադրություն է ներկայացվում հարսանեկան զգեստին:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք ամենազարմանալի, արտասովոր, օրիգինալ հարսանեկան զգեստների ընտրանին:
Զգեստ <<Կոկոն>>
Այն արդեն 40 տարեկան է և ստեղծված է աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորանի կողմից
Զգեստն ամբողջությամբ ձեռագործ է:
13.10.2012
Աշխարհի 10 ամենաթանկարժեք զգեստները
Տասներորդ տեղ. Ջենիֆեր Լոպեսի հարսանեկան զգեստը
Աշխարհի ամենաթանկ կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, ում մարմինն ապահովագրված է նյույորքյան ապահովագրական ընկերությունում մեկ միլիարդ եվրո գումարով, հայտնվել է պարող Քրիս Ջադի հետ իր հարսանիքին (2001 թվականի սեպտեմբերին) Վալենտինոյի՝ համեմատաբար համեստ զգեստով, որն արժեր 50.000 դոլլար:
Սթինգը Հայաստանում

Վերջին ժամանակներում մեր ”հարևան” երկրում համաշխարհային մակարդակի աստղերի համերգների մասին լուրերը աշխույժ քննարկումների առիթ են դարձել մեր հասարակության լայն շրջանակներում: Հետևելով տարբեր հարթակներում տարբեր կարծիքների՝ եկա եզրահանգման, որ մեծամասամբ կա դժգոհություն, երբեմն՝ նախանձ, թե ինչու մենք նման ”հաճույքներից” չենք օգտվում: Նախ հայտնեմ սուբյեկտիվ կարծիքս: Ըստ իս այն անունները, ովքեր Հայաստան են այցելում, ավելին են, քան ժամանցային ժանրի փոփ-դիվաները, ովքեր ընդամենը լավ շոու կարող են առաջարկել: Օրինակի համար ընդամենը մի քանի անուններ՝ Բոչելլի, Դոմինգո, Դիփ Փարփլ...
Բայց , ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Հնչած կարծիքների մեջ շատ էին նաև հետևյալներն առ այն, որ մեզ մոտ էլ է հնարավոր կազմակերպել նման համերգներ: Եվ գնալով այդ կարծիքներին ընդառաջ՝ կատարեցի պարզագույն հաշվարկ՝ ճշտելու համար, որքան կարժենար ասենք Սթինգի մենահամերգը Հայաստանում (կարծում եմ Սթինգն էլ բավականին հայտնի ու պահանջված է մեզ մոտ): Այսպես, Մոսկովյան համերգի համար Սթինգը պահանջել էր մոտ 2, 425 000 դոլլար: Համարենք, որ նույն արժեքով նա կհամաձայնվի այցելել Երևան ու համերգ կազմակերպել Համալիրի մեծ դահլիճում, որտեղ կա 8.000-10.000 նստատեղ: Համարենք, որ այդ 10.000 տեղերն էլ կունենան նույն արժեքը, ու պահանջված գումարը բաժանենք 10.000-ի, ստացվում է, որ մեկ տոմսի արժեքը կլինի 242,5 դոլլար: Այս ամենին գումարում ենք այն ծախսերը, որոնք կիրականացվեն համերգի կազմակերպման համար, էլ չեմ խոսում կազմակերպիչների օգուտի մասին... Ստացվում է, որ համերգի տոմսերի արժեքը կլինի ոչ պակաս, քան 90.000 դրամ: Ու էստեղ հարց է ծագում, արդյոք կարող է 40.000 դրամ աշխատավարձ ստացող հասարակ քաղաքացին ներկա գտնվել նման միջոցառման, անգամ եթե հովանավորների ու պետության ռոտացիայի միջոցով տոմսերի արժեքը հասցվի 30.000-ի, իհարկե ոչ:
Ուրեմ եկե′ք, աչք չգցենք մեր կողքին ապրող ցուցամոլ աբորիգենների վրա, ովքեր ներսում իրար աչք են հանում, դրսում՝ ուրիշի: Ի դեպ, Բոչելլիի համերգն անվճար էր՝ բոլորիս համար, ճիշտ է, չեմ ուզում քննարկել, թե Ազատության հրապարակում հավաքվածներից քանիսն էին հասկանում, ուր էին եկել, ամեն դեպքում, նրան էժան երգիչ չես համարի:
ՀԳ. Խնդրանք բոլոր նրանց, ովքեր որևէ քաղաքական ենթատեքստ են փնտրելու հոդվածիս մեջ, շրջանցե′ք գրառումս, սա ուղղակի իմ վերլուծությունն է ու կցանկանայի քննարկել առողջ դատող օգտատերերի հետ: Շնորհակալություն:
12.10.2012
Գեղեցկության ու ուժի մասին (16+)
Ձեզ եմ ներկայացնում Orange Fitness-ի կրեաԾիվ գովազդը սպորտային կենսաձևի ու կանացիության մասին:
Շուտ եմ ասել ՝ խփել չկա ;))))
Շուտ եմ ասել ՝ խփել չկա ;))))
09.10.2012
Էրեբունի-Երևան՝ 28 դարեկան 94 տարեկան

Առաջարկում եմ վայելել նոր տեսահոլովակ՝ մեր հարազատ քաղաքի տարեդարձին ընդառաջ...
Շնորհավո՜ր տոնդ Երևան:
07.10.2012
Բնություն, էքստրիմ ու պատմություն՝ Խնձորեսկ
Ողջո՜ւյն, սիրելի′ ընթերցող: Որոշել եմ պարբերաբար անդրադարձներ անել մեր երկրի հրաշք վայրերին ու պատմական կոթողներին: Հուսով եմ պատեհական հեռացումս շոՎու-բիզնեսյան թոհուբոհից չի հիասթափեցնի քեզ: Խոսելով հայրենիքիս հրաշալիքների մասին՝ կփորձեմ լինել առավել օբյեկտիվ ու հետաքրքիր՝ իրերը կոչելով իրենց անուններով: Թո′ղ ինձ ներեն բոլոր այն մարդիկ, ում դուր չի գա քննադատական տոնս, սակայն այն բխում է սրտացավությունից:
Այսօր քեզ եմ ներկայացնում հանրապետության հարավային մարզում՝ Սյունիքում գտնվող պատմական Խնձորեսկի մասին անդրադարձս:
Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ արևելք, ծովի մակարդակից 1580մ բարձրության վրա՝ Սյունյաց հրաշալի բնության մեջ: Գյուղի հարյուրից ավելի ժայռափոր տները սփռված են գեղատեսիլ կիրճի երկու մասերում: Մինչև 1958 թ. այստեղ զարմանալիորեն բնակվում էին մարդիկ՝ հրաժարվելով լքել իրենց՝ հազարամյակների փորձությունն անցած ու բնության կողմից պաշտպանված ապահով բնակատեղին:
Խնձորեսկը կարևոր ուխտատեղի է նաև բազմաթիվ հայորդիների համար, քանի որ այստեղ են ամփոփված նաև XVIII դարում թուրքերի ու պարսիկների դեմ մղվով ազգային-ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի ու նրա որդու՝ Ահարոնի աճյունները:
Այս տարի տուրիզմի զարգացմանը խթանելու նպատակով Խնձորեսկում կառուցվեց գյուղի երկու մասերն իրար միացնող ճոճվող կամուրջը, որը դեպի իրեն է ձգում էքստրիմի սիրահարներին: Կամուրջը մետաղից է, 160 մ երկարությամբ ու 1,8 մ լայնությամբ, գտնվում է 63 մ բարձրության վրա ու կշռում 14 տոննա:
Հին Խնձորեսկը պատմական հուշարձան է ու գտնվում է պետության ”պաշտպանության” ու ”հոգածության” ներքո:
Դե իսկ ինչու եմ որոշ բառեր վերցրել չակերտների մեջ, հաջորդիվ նկարների տեսքով:
Եվ, վերջապես, տեսանյութ ճոճվող կամուրջից, վայելի′ր:
Բայց միևնույնն է, սա պետք է անձամբ տեսնել:
Իսկ վերջում մի խնդրանք, աղերս բոլոր պատկան մարմիններին, ովքեր ”մտահոգված” են Հայաստանում ու հատկապես Խնձորեսկում տուրիզմի զարգացմամբ, նորոգե′ք դեպի դիտակետ տանող ճանապարհը: Ամեն ինչից առավել՝ տուրիստները սիրում են ապահով ու հանգիստ ճանապարհներ: Շնորհակալություն:
04.10.2012
Руки Вверх! Իսկ դուք նրանց չե՞ք մոռացել:
Հեռավոր 90-ականներին նրանք ցնցում էին ողջ հետխորհրդային երկրների երիտասարդությունը: Նրանց երգերը ժամանցային էին, թեթև, հեշտ մարսելի, երևի դա էր հենց պատճառը, որ նրանք անմիջապես միլլիոնավոր սրտեր գրավեցին:
Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նրանց ամենահայտնի երգերի լավագույն յոթնյակը, որն ավագ սերնդի մոտ հաճելի հուշեր կարթնացնի, իսկ երիտասարդ սերնդին կծանոթացնի նրանց հետ:
Դե ի′նչ, վայելե′նք:
7. Крошка моя
Подписаться на:
Сообщения (Atom)