09.08.2012

Սերիալային նոստալգիա

Վերջին ժամանակներս այնքան խոսվեց տեղական արտադրության սերիալների մասին: Ազգը բաժանվել է երեք խմբի. մարդիկ ովքեր հետևողականորեն պայքարում են մեր  բացասական ազդեցությամբ հեռուստատեսային աղբի դեմ, մարդիկ, ովքեր, անտեսելով բոլոր զգուշացումներն ու անգործությունից դրդված, նայում են դրանք, և մարդկի, ովքեր չեն պատկանում երկու խմբից և ոչ մեկին, սակայն միևնույն է տեղեկանում են գրեթե բոլոր սերիալներին:
Իսկ ահա սերիալային ինդուստրիայի ջատագովները ջանք ու եռանդ չեն խնայում՝ իրենց արտադրանքին անհավանական փայլ տալու համար՝ երբեմն անցնելով տրամաբանության բոլոր սահմանները:
Երկար պրպտումներից հետո կազմեցի մի հիթ շքերթ՝ սերիալների: Չէ՛, չէ՛ "Դժվար ապրուստն" էստեղ չկա, ու ոչ էլ "Աննաների" մասին եմ խոսելու: Ներկայացնում եմ գրեթե դասական դարձած ու հատկպես հայ հանդիսատեսին քաջ ծանոթ ու համաշխարհային հռչակ վայելող սերիալներ, որոնք ինձ մոտ նոստալգիկ զգացողություններ առաջացրեցին, հուսով եմ՝ նաև ձեզ մոտ: Սերիալներ, որոնք էկրանների մոտ էին հավաքում բոլորին՝  դառնալով նրանց առօրյայի անքակտելի մասը:
Իսկ այ մեր սերիալաստեղծ գիգանտները թո՛ղ դասեր քաղեն արդեն հաջողված գործերից:
Դե իսկ ձեր ամենասիրած սերիալի թիվը կարող եք թողնել մեկնաբանություններում:

12. Բլանկոյի այրին


11. Անտոնելլա

10. Էլենն ու ընկերները

09. Սուրճ կնոջ բուրմունքով


08. Արևադարձուհու գաղտնիքները


07. Ստրկուհի Իզաուրա


06. Սանտա Բարբարա

05. Ուղղակի Մարիա

04. Գնչուական արյուն

03. Կասանդրա

02. Վայրի հրեշտակ

01. Կլոն

ՀԳ. Առաջատար երեք հորիզոնականներում իմ ամենասիրելի ֆիլմերն են, որոնք նայել եմ ֆանատիկորեն: 
comments