12.12.2012

6 փաստ գրիպի մասին


Թե ինչ է գրիպը, գործնականորեն բոլորը գիտեն: Բայց, այնուամենայնիվ, այս սուր վարակիչ հիվանդությունը, որն ազդում է շնչառական համակարգի վրա և թուլացնում մարմինը, շատերը թերագնահատում են: Թվում է՝ գրիպը կենցաղային , պարզ հիվանդություն է, որը կարելի է շրջանցել: Ոչ բոլորն են հիշում, որ գրիպը կարող է հանգեցնել բավականին լուրջ բարդությունների, նույնիսկ՝ մահվան: Ինչևէ, ցուրտ եղանակին գրիպի մասին բացարձակապես մոռանալ պետք չէ, առավել ևս անտեսել դրա ախտանիշները: Ավելորդ չենք համարում հիշեցնել այդ ամենի մասին՝ կիսվելով ձեզ հետ գրիպի մասին հետքրքիր փաստերով:
1. Գրիպը և սուր վարակիչ շնչառական վարակները մոտ են իրար, բայց բնույթով տարբեր են, ընդ որում՝ գրիպն առավել վտանգավոր է համարվում:

2. Գրիպի համաճարակի վերաբերյալ առաջին հիշատակությունը եղել է 1580 թվականին: Սակայն այն ժամանակ հիվանդության մասին գործնականորեն ոչինչ չգիտեին, իսկ իրական բնույթը բացահայտվել է միայն 20-րդ դարի 30-ական թվականներին:
3. "Influenza" անգլերեն բառը, այսինքն՝ գրիպը, սերտորեն կապված է իտալերեն  "influentia"՝ "ազդեցություն" բառի հետ: Նախկինում համարում էին, որ գրիպի համար պետք է մեղադրել... երկնային մարմինների դիրքին և ազդեցությանը, քանի որ գրիպով վարակման պատճառի և հետևանքի միջև տրամաբանական կապ չէին գտնում: Իսկ ահա, ֆրանսիացիները գրիպն անվանեցին  գրեթե մեզ նման՝ "gripper" ՝ գողացում կամ թալանում թարգմանությամբ:
4. Գրիպի վարակը գրոհում է շնչառական համակարգի վրա՝ այդ ճանապարհին չներքաշելով մեր մյուս օրգանները, իսկ այսպես կոչված "աղիքային գրիպը", պարզվում է, վարակիչ գաստրոէնտերիտ է:
5. Այսպես կոչված "իսպանուհին"՝ իսպանական գրիպը դեպի մահվան է տարել բազմաթիվ ամերիկացիների:
6. Վարակների գաղտնիքներն ուսումնասիրող  և նորանոր դեղամիջոցներ փնտրող գիտնականները գրիպի հետ կապված իրենց բոլոր հետազոտություններն անցկացնում են խոզերի վրա: Դա պարզ բացատրություն ունի. հենց այս կենդանիներին չի հաջողվում զերծ մնալ վիրուսից, քանի որ ենթարկվում են միաժամանակ երեք տեսակի գրիպներով վարակման՝ թռչնագրիպ, խոզագրիպ և սովորական մարդկային գիպ: Եվ այդ պատճառով հետազոտողներին ավելի հարմար է փորձեր կատարել հենց նրանց վրա:

comments